Մաս 86.

416 194 7
                                    

Ընկերուհիների եռյակն իջնում է երթուղային տաքսուց, կանգնում քաղաքի մեծ ճանաչում ունեցող գեղեցկության սրահներից մեկի առաջ:Նրանք նայում են ցուցանակին և ժպտում:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ընկերուհիների եռյակն իջնում է երթուղային տաքսուց, կանգնում քաղաքի մեծ ճանաչում ունեցող գեղեցկության սրահներից մեկի առաջ:Նրանք նայում են ցուցանակին և ժպտում:

-Աշխարհին զարմացնելու ժամանակն ա:

-Թե՞ տղաներին:

-Մեր տղաներին:

Ավելացնում է կանաչաչյան, ինչից հետո աղջիկները քմծիծաղ են տալիս:

-Դե էկեք, թե չէ չենք հասցնի ոչ մի բան:

Գայանեն բռնում է Վիլյայի և Արմինեի ձեռքերը, տանում դեպի կառույցի մուտքը:

***

Մաթեմատիկայի երիտասարդ դասախոսն արդեն պատրաստվում է դուրս գալ լսարանից, քանի որ մի քանի րոպե առաջ հնչել է զանգը, և այժմ ընդմիջում է:Նա տեղավորում է վերջին շտեմարանը սև պայուսակում, բայց դանդաղեցնում է փակելու ընթացքը, երբ վերջին նստարանից լսում է Ժաննայի ձայնը:

-Էսօր պետք ա շուտ գնամ տուն:Մի քանի ժամից Արմինի ծննդյան խնջույքն ա, ես դեռ ոչինչ չեմ արել:

Աղջիկը խոսում է նյարդային կերպով և արագ հավաքում իրերը:

-Մի՛ մտածի Ժան, ամեն ինչ կհասցնես:Համոզված եմ, որ լինելու ես երեկոյի գեղեցկուհիներից մեկը:

Նրան փորձում է մխիթարել կողքին կանգնած բաց շագանակագույն մազերով և նույն երանգ ունեցող աչքերով, նուրբ և սպիտակամաշկ օրիորդը:Ժաննան խորը շունչ է քաշում և ձեռքին վերցնում պայուսակը:Աշոտը վարվում է նույնկերպ:

-Սպասելու եմ նոր նկարներիդ:

-Անպայման։

Ընկերուհին հետաքրքրությամբ հարցնում է.

-Որտե՞ղ ա անցկացվելու խնջույքը:

Ընկեր Ներսեսյանը գտնվում է լսարանի դռան մոտ:Տղան կանգ է առնում, լսում իրեն հուզող հարցի պատասխանը և ինքնագոհ քմծիծաղ տալիս:

-Հարկավոր ա Արմինեին նվեր առնել:

Երիտասարդը խոսում է քթի տակ և վերջնականապես հեռանում:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now