Մաս 5.

450 194 5
                                    

-«Վաղվանից կսկսվի ուսումնական առաջին օրս:Ոչ մեկին չեմ ուզում ճանաչել, բայց չեմ կարող ուսումս կիսատ թողնել:Սովորելը կօգնի չմտածել, չտխրել:Կաշխատեմ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-«Վաղվանից կսկսվի ուսումնական առաջին օրս:Ոչ մեկին չեմ ուզում ճանաչել, բայց չեմ կարող ուսումս կիսատ թողնել:Սովորելը կօգնի չմտածել, չտխրել:Կաշխատեմ...»

Եվ հանկարծ սև թանաքը լղոզում է աղջկա ամբողջ գրածը, սև, գեղեցիկ շապիկի որոշակի հատվածը՝ կեղտոտվում:

-Ամեն ինչ թարս ա:

Դեռ հանգիստ է, չի բարկանում:Նա փակում է տետրը և դնում է անկողնու ծայրին, իսկ գրիչը՝ դարակի վրա:Աղջիկը ոտքի է կանգնում և մոտենում հսկայական զգեստապահարանին:

-Հուսով եմ՝ իմ հագով ինչ-որ բան կգտնեմ:Ներքև իջնելու ցանկություն չկա:

Գայանեն բացում է դուռը՝ կանգնելով դրա դիմաց:Ընդամենը մի քանի կախիչներ են, դրանց վրա կախված են երկար և լայն շապիկներ:Սևահերը հերթով բոլորը դուրս է բերում, զննում:Նա ուղիղ կանգնած է բաց պատուհանների առաջ, որոնք, ինչպես նշվեց, ուղղված են բնակելի առանձնատան սենյակներից մեկի ապակիներին:

***

-Բարև, մա՛մ ջան:

-Բարևներ սիրուն Տիկին Ելենային:

Կապուտաչյան մոտենում է շիկահեր, սպիտակամաշկ և գեղեցիկ կնոջը, համբուրում և նստում խոհանոցի սեղանի շուրջ:Կինը չորացնում է հյութեղ և ախորժելի մրգերը, սրբում ձեռքերը և շրջվում դեպի տղաները:

-Վաղուց ե՞ք էկել:

Արսենը նույնպես մոտենում և համբուրում է, կինը  պատասխանում է նույնաբար:

-Ո՞նց եք, տղանե՛ր:Հաստատ քաղցած եք, հիմա սեղան կդնեմ:

Շիկահերը տեղավորվում է ընկերոջ կողքին և սկսում ուտել սեղանին դրված խաղողը:

-Հա, հաց կուտենք ու դուրս կգանք:

-Ու՞ր եք գնալու, եթե գաղտնիք չի:

Արսենը քմծիծաղ է տալիս և հարցնում.

-Ո՞նց կարող ենք մենք քեզնից գաղտնիք ունենալ:Մենք անմեղ ենք:

Կինը ծիծաղում է և դասավորում մրգերը ափսեում:Որդին ոտքի է կանգնում՝ խոսելով.

-Հաստատ չենք կորի, մի՛ անհանգատացի:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now