Մաս 83.

448 194 19
                                    

Բացվում է երկհարկանի առանձնատան դուռը, երբ Ժաննան դնում է ծորակի տակ իր հյութի բաժակը և պաղպաղակի ափսեն:Նա նայում է պատից կախված ժամացույցին, ինչից հետո ժպիտ է հայտնվում աղջկա երեսին:Օրիորդը, արագ քայլերով ուղևորվելով խոհանոցից դուրս և հասնելով մի...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Բացվում է երկհարկանի առանձնատան դուռը, երբ Ժաննան դնում է ծորակի տակ իր հյութի բաժակը և պաղպաղակի ափսեն:Նա նայում է պատից կախված ժամացույցին, ինչից հետո ժպիտ է հայտնվում աղջկա երեսին:Օրիորդը, արագ քայլերով ուղևորվելով խոհանոցից դուրս և հասնելով միջանցք՝ դիմավորում է հորը:Վերջինս հանում է կոշիկները և կոկիկ ձևով դնում անկյունում, բարձրացնում հայացքը վեր, տեսնում Ժաննային:Նա գրկում է տղամարդուն, փակում աչքերը՝ հոր ձեռքերում իրեն պաշտպանված և անվտանգ զգալով:

-Կարոտել եմ քեզ:

-Ես առավոտյան եմ աշխատանքի գնացել, ու դու արդեն կարոտել ե՞ս:Ի՞նչ արժի զգեստը, որ տեսել ես խանութում:

Վարդանը հարցնում է բարի քմծիծաղով և շոյում աղջկա սև մազերը:Ժաննան նեղացած դեմքի արտահայտությամբ հետ է քաշվում և կիտում հոնքերը՝ ձեռքերը ծալելով որովայնի առաջ և փնթփնթալով.

-Ես քեզ երբևիցե շահի համար գրկել ե՞մ:Էդ մենակ Վիլյան ա էդպես անում:

Հայրը խստացնում է հայացքը, հարցնում՝ առաջանալով դեպի հյուրասենյակ.

-Որտե՞ղ ա Վիլյան:

-Ժամը տասներկուսին անակնկալ են մատուցելու Արմինեին:

-Իսկ դու խի՞ ես մինչև հիմա տանը:

Վարդանը նստում է բազմոցին և նայում անկյունում գտնվող հսկայական ժամացույցին:

-Չէի ուզում դուրս գալ, բայց նախքան տասներկուսը լինելը՝ կզանգեմ քուրիկին ու կգնամ իրանց մոտ:

-Խի՞ ես քեզ հեռու պահում Վիլյայի ընկերական շրջապատից, Ժա՛ն:Ինչքան հասկանում եմ, բոլորը լավ ընտանիքներից են, լավ երեխաներ են:

Աղջիկը մի քանի վայրկյան մտածում է, ապա նստում հոր կողքին:

-Պա՛պ, իմ համար հիմա կարևոր են դասերը:Ես օրվա մեծ ժամանակն անցկացնում եմ տանն ու պարապում քննությունների համար:Եթե լավ չհանձնեմ, չեմ կարող անվճար սովորել:

-Բայց դու դրա կարիքը չունես:Ես հպարտանում եմ, որ դու սիրում ես ուսումով զբաղվել, բայց եթե վճարով էլ սովորես, ես ունակ եմ քեզ ապահովել:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now