Մաս 59.

427 194 11
                                    

Սևահերը և կապուտաչյան կանգնած են դրամարկղի մոտ:Գանձապահը հերթով անցկացնում է մթերքները և դասավորում տոպրակների մեջ:Հայկը բավականին մոտ է գտնվում Գայանեին, բայց նա ոչինչ չի խոսում:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Սևահերը և կապուտաչյան կանգնած են դրամարկղի մոտ:Գանձապահը հերթով անցկացնում է մթերքները և դասավորում տոպրակների մեջ:Հայկը բավականին մոտ է գտնվում Գայանեին, բայց նա ոչինչ չի խոսում:

-Էս ամոբղջը մի քանի օրվա համար ա՞:

-Չգիտեմ:

Կարճ պատասխան, որը տալիս է սևահերն առանց կապուտաչյայի երեսին նայելու:Տղան կռանում է, ձեռքերն իջեցնում Գայանեի գոտկատեղին և շշնջում.

-Ես դեմ չէի լինի ամեն օր քո հետ գալ առևտրի ու վերջացնել կրքոտ համբույրով:

Աղջիկը հեռու է կանգնում:

-Ը-ըմ...

Հայկը նրա այսպիսի պահվածքից կիտում է հոնքերը և խոժոռվում:

-Կոտրված պահածոն էլ եմ հաշվում:

-Իհարկե:Բայց երկրորդն էլ գումարեք:

Հայկի խոսքերից հետո դրամարկղի մոտ գտնվող կինը զարմանում է, սակայն լռում:
Վերջապես ամբողջ մթերքը լցված է տոպրակների մեջ, Գայանեն բացում է դրամապանակը, դուրս բերում քարտը:Ցանկանում է մեկնել, սակայն նրան արագ կանգնեցնում է կապուտաչյան և խիստ հայացքով նայում:Այնքան աչքերը չի հեռացնում սևահերից, մինչև գանձապահը վճարումը կատարում է տղայի քարտով:Գայանեն շարունակում է լռել, ինչը բարկացնում է Հայկին:
Րոպեներ անց կապուտաչյան տեղավորում է ամեն բան Audi-ի բեռնախցիկում և մոտենում առջևի դռանը՝ նստելով ղեկին:Սևահերը նայում է պատուհանից դուրս և մի փոքր իջեցնում այն:Մեքենան ընթանում է:

-Ինչքա՞ն ես շարունակելու քեզ էսպես պահել:

-Հա՛յկ, էն, ինչ ես թույլ տվեցի սուպերմարկետում, շատ սխալ էր իմ կողմից:

-Էդ ստիպողաբար չէր, Գա՛յ:

Երիտասարդը հայացքը չի կտրում ճանապարհից, բայց զգում է Գայանեի մուգ շագանակագույն աչքերն իր վրա:

-Հենց դրա պատճառով ես ինձ վատ եմ զգում:Ես ազատ վարքի աղջիկ չեմ, ոնցոր քեզ թվում ա ու...

-Դու ի՞նչ գիտես, թե ինձ ինչ ա թվում:

-Էդպիսի կարծիք ա ձևավորվում:Ուղղակի չեմ հասկանում՝ խի եմ ես ինձ քո ներկայությամբ ուրիշ ձև զգում:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now