Մաս 24.

425 189 5
                                    

-Իսկ Բինան ո՞նց ա:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Իսկ Բինան ո՞նց ա:

Կապուտաչյայի հարցն ուղեկցվում է ձայնի դողով:Նա խոսում է բջջայինով, բայց ոչ ոք չգիտի առեղծվածային բաժանորդի մասին:

-Շատ լավ ա:Հա, իհարկե, հասկանում եմ քեզ:Եթե ազատ լինես, էլի կզանգես:Ես...Միշտ ուրախ եմ քո ձայնը լսել:

Հայկը խոստովանում է և վայրկյաններ անց անջատում զանգը:Նա դնում է բջջայինը գրպանում, ապա խորը շունչ քաշում՝ վերադառնալով ընկերների և փափուկ բազմոցների մոտ:

***

Սպիտակ Range Rover-ը կանգ է առնում քաղաքի ամենամարդաշատ և ամենահայտնի ակումբներից մեկի առաջ:Երկու հմայիչ երիտասարդներն իջնում են և, կարելի է ասել, վազում դեպի ակումբի մուտքը:Մտնելով ներս՝ Նարեկը և Արսենն իրենց աչքերով փնտրում են ընկերուհիներին:Շիկահերն անմիջապես տեսնում է Վիլյային, ով նստած է հեռվում գտնվող բազմոցին, աղջկա աչքերը փակ են:

-Նա՛ր, Վիլյան:

Առանց ժամանակ կորցնելու մոտենում են օրիորդին:Երաժշտությունը շատ բարձր է հնչում, գունավոր լույսերը ցավեցնում են տղաների աչքերը, բայց նրանք դիմանում են:Նարեկը կռանում է Վիլյայի առաջ և ձեռքը տեղադրում աղջկա այտին:Մեղմորեն երեսը շոյելով՝ հարցնում է.

-Վի՛լ, լսում ե՞ս ինձ:

Աղջիկը կոպերը չի բարձրացնում, փոխարենը՝ պատասխան է տալիս.

-Ը-հն...Ո՞նց կարող եմ քեզ չլսել:

Վիլյայի դեմքը պատվում է թույլ ժպիտով:

-Հետդ ամեն ինչ լավ ա՞:Ոչ մեկը քեզ չի մոտեցե՞լ:

Այս բառերից հետո աղջիկը դանդաղ բացում է իր հոգնած աչքերը, ինչի արդյունքում երևում են կանաչ, սակայն անկյուններում կարմրած բիբերը:Նա մեկ ակնթարթ ուշադիր նայում է Նարեկին, ապա գլխով բացասական պատասխան տալիս:Տղան հանգիստ հոգոց է հանում և փաթաթվում աղջկան:Արսենը կանգնած հետևում է տեսարանին, սակայն նրան ամենից շատ հուզում է միայն մեկ հարց. որտե՞ղ է Արմինեն:Չզսպելով հետաքրքրությունը՝ տղան հարցնում է Վիլյային.

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now