Մաս 19.

406 191 2
                                    

[ Jonas Blue ft

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[ Jonas Blue ft. William Signe - Mama ]

Շիկահերը վարում է մոխրագույն Toyota Camry-ն, կապուտաչյան՝ խոսում.

-Ի՞նչ կարելի ա տանել:Դատարկ ձեռքով չգնանք:

-Հա, ճիշտ ես:Մոտակայքում սուպերմարկետ կա, կկանգնենք, կմտնենք:Վերջապես Նարեկի քրոջը կտեսնեմ:

Արսենը լկտիաբար ժպտում է:

-Խելքի չես գալիս:

Շուտով մոտենում են անհրաժեշտ սուպերմարկետին:

-Ը-հն, էստեղ կիջնենք:

-Ես կգնամ, դու մնա:

-Լավ, շե՛ֆ:

Տղան գլխով է անում, իսկ ընկերը՝ իջնում:Նա տեսնում է, թե ինչպես է կապուտաչյան մտնում ապակե դռներից ներս:

***

Գայանեն գազօջախից դուրս է բերում անուշաբույր մսով կարկանդակը և դնում սեղանին՝ զգուշացնելով քաղցած երիտասարդին.

-Չկպնե՛ս, Նարե՛կ, հյուրերը կգան, նոր կուտես:

Տղան չի կտրվում բջջայինից:Սևահերը նայում է նրա լուրջ դեմքին, նստում կողքին, ապա խոսում.

-Մեղքերդ ե՞ս քավում:

Նարեկը բարձրացնում է գլուխը:

-Ի՞նչ:

-Վիլյային ե՞ս գրում:

-Ի՞նչ իմացար:

-Գուշակեցի:

Անահիտը մտնում է խոհանոց՝ արդեն ազատ հագուստով:

-Էրեխե՛ք ջան, թխվածքը սառնարանում ա, հյութերը սառցարանում են, չմոռանաք հանել:Ես պետք ա գնամ:Կզգուշացնես Տիկին Էլիային, Նարե՛կ:

Տեղեկացնում է կինը և բարի ժպիտ ցուցաբերում:

-Հանգիստ գնա, ոչ մեկը ոչ մի բան չի ասի:

-Հուսով եմ՝ առանց ինձ գլուխ կհանեք:

Նայում է Գայանեին:

-Նեղացնում եք, Տիկի՛ն Անահիտ:Ոնցոր Նարեկն ասեց՝ հանգիստ գնացեք:

-Հաջողություն:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now