Մաս 32.

382 192 0
                                    

Կապուտաչյան մտնում է հսկայական բակ, նրան ընդառաջ է վազում փարթամ և գեղեցիկ շունը, ընկնում տիրոջ գիրկը:Տղան ժպիտով սեղմում է շանն իրեն և շոյում նրան:

ओह! यह छवि हमारे सामग्री दिशानिर्देशों का पालन नहीं करती है। प्रकाशन जारी रखने के लिए, कृपया इसे हटा दें या कोई भिन्न छवि अपलोड करें।

Կապուտաչյան մտնում է հսկայական բակ, նրան ընդառաջ է վազում փարթամ և գեղեցիկ շունը, ընկնում տիրոջ գիրկը:Տղան ժպիտով սեղմում է շանն իրեն և շոյում նրան:

-Ես էլ եմ կարոտել:

Բարձրաձայնում է և ոտքի կանգնում:Քայլում է դեպի դուռը, իսկ շունը՝ նրա հետևից:Միասին ներս են մտնում:

-Մա՞մ:

Հայկի խռպոտ, բայց միաժամանակ բավականին լավ հնչելի ձայնն արձագանքում է կալվածքով մեկ:

-Որտե՞ղ ա մաման, Մա՛քս:

Նայում է շանը, ով աչքերի խելացի հայացքով պատում է տիրոջը:Երիտասարդը սպասում է ևս մի քանի վայրկյան, ապա աստիճաններով վեր բարձրանում:

***

-Գա՞յ:Հկեն որտե՞ղ ա:

Աղջիկը միջանցքում հանդիպում է եղբորը, ով նրան զերծ չի պահում հարցերից:Գայանեն առանց դիմագծի ինչ-որ շարժման պատասխանում է՝ շարունակելով բարձրանալ.

-Ասեց՝ ձեզ զգուշացնեմ, որ տուն ա գնում:

-Գա՛յ, խի՞ ես քեզ էսպես պահում:

Օրիորդը չցանկանալով կանգ է առնում:

-Նա՛ր, հավատա՝ հարցն առավոտվա դեպքը չի, ամեն ինչ անցած ա:

Իրեն ստիպում է մի փոքր ժպտալ, ապա շարունակում քայլքը:

-Մենք ուզում ենք հաց ուտել, կմիանա՞ս:

-Իսկ ի՞նչ ենք ուտելու:

Նա հետաքրքրվում է երեխայի նման:Նարեկի երեսին ծիծաղ է հայտնվում:

-Մի բան կպատվիրենք:

-Լավ, ուրեմն ես հիմա կբարձրանամ վերև, կփոխեմ ընկերուհուդ ստեղծած շեդեվրը ու կիջնեմ:

Ցույց է տալիս պատռված շապիկը, ժպտում:

-Բայց տասներկու ժամ չմնաս պահարանի առաջ, արագացրու:

Աղջիկն այժմ ավելի արագ քայլերով է ուղևորվում դեպի իր սենյակ:Տղան ցանկանում է հեռանալ միջանցքից, բայց դռան զանգը թույլ չի տալիս:Նա մոտենում է և բացում այն:

Իրականության Սահմաններին जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें