Մաս 35.

382 199 2
                                    

Մինչ Ժաննան կբացի տան դուռը, դա նրա փոխարեն անում է խորթ մայրը:Նա ծալում է ձեռքերը որովայնի առաջ և լուրջ դեմքի արտահայտությամբ նայում կնոջը:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Մինչ Ժաննան կբացի տան դուռը, դա նրա փոխարեն անում է խորթ մայրը:Նա ծալում է ձեռքերը որովայնի առաջ և լուրջ դեմքի արտահայտությամբ նայում կնոջը:

-Կթողնե՞ս ներս անցնեմ, Էմմա՛:

Աղջիկը փորձում առաջ քայլել, բայց կինը նրան թույլ չի տալիս:

-Չհասկացա՞:Ի՞նչ ա կատարվում, Էմմա՛:Թե՞ պետք ա պապային կանչեմ, կանգնի դռան մոտ, որ թույլ տաս մտնեմ իմ սեփական տուն:

Արդեն սկսում է ձայնը բարձրացնել:Մի քանի վայրկյան անց Էմման խոսում է.

-Որտե՞ղ ա Վիլյան:

-Արմինենց տանն ա գիշերել, հետո գնացել են համալսարան:Էրեկվանից էդ եմ ասում, չես հասկանու՞մ:

-Հարցն էն ա, որ Մարիային զանգելուց ու ճշտելուց հետո հասկացա՝ Արմինեն էլ մեր տանն ա:

Կինը, հոնքը բարձրացնելով վեր, հենվում է դռանը:

-Էդ դեպքում էրեկ ո՞վ ա ինձ Վիլյայի հեռախոսից հաղորդագրություն գրել:

Աղջիկը նայում է գետնին և փորձում հասկանալ:

-Ես հաղորդագրության մասին ոչինչ չգիտեմ, բայց որ Վիլյան տանը չի գիշերել, դրա հետ մեկտեղ Արմինեի տանն էլ չի էղել, էդ արդեն մեծ կասկածի տեղիք ա տալիս:

Գլուխը դանդաղ կերպով ձախից աջ շարժելով՝ խորթ մայրը սպառնող հայացք է նետում Ժաննայի վրա:Վերջինս ուժ է հավաքում և բավականին մոտ կանգնում կնոջը:

-Թեկուզ:Հետո՞:Քեզ ի՞նչ օգուտ ա տալիս՝ Վիլյան որտեղ ա գիշերել:Քո համար մենակ հագուստդ, զարդերդ ու գումարներդ կարևոր չե՞ն:Ուրեմն քանի մեր պապան ապահովում ա քեզ էդ ամենով, մի՛ խառնվի ընտանեկան հարցերին:Դու չես էղել, երբեք էլ չես դառնա Պողոսյանների ընտանիքի անդամ:

Այս ամենն օրիորդն արտաբերում է մեկ շնչով, ինչից Էմման զայրանում է, սակայն փորձում իրեն հանգիստ դրսևորել:

-Իսկ հիմա ճանապարհ տուր:Արդեն հոգնեցի քո մեղադրական ճառը լսելուց:

Կինը կանգնած դիրքը չի փոխում, բայց Ժաննան անցնում է՝ հրելով և ցավեցնելով նրա ուսը:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now