Մաս 70.

444 198 12
                                    

Արսենը ձեռքով ցույց է տալիս շիկահեր աղջկան, նրանք ժպտում են միմյանց խորամանկ կերպով:Բոլորը սառած հայացքներով և սպասողական դրությամբ նայում են երկուսին:Մայայի մայրը ձեռքը դնում է աղջկա մեջքին և փորձում մխիթարել, բայց նա լացը չի կտրում:Հայրը դատարկ ...

Oops! Ang larawang ito ay hindi sumusunod sa aming mga alituntunin sa nilalaman. Upang magpatuloy sa pag-publish, subukan itong alisin o mag-upload ng bago.

Արսենը ձեռքով ցույց է տալիս շիկահեր աղջկան, նրանք ժպտում են միմյանց խորամանկ կերպով:Բոլորը սառած հայացքներով և սպասողական դրությամբ նայում են երկուսին:Մայայի մայրը ձեռքը դնում է աղջկա մեջքին և փորձում մխիթարել, բայց նա լացը չի կտրում:Հայրը դատարկ աչքերի հայացքով հետևում է սկանդալային իրադարձություններին:Շիկահերի հայրն անչափ բարկացած է:

-Չնայած...

Ինչ-որ բան հետ է կանգնեցնում Արսենին, նա իջեցնում է ձեռքը և նայում Մայային:

-...Մայան կծանոթացնի ձեզ մեր անսպասելի հյուրի հետ:

Մայան դանդաղ բարձրացնում է երեսը ձեռքերի միջից և վախով նայում սիրելի երիտասարդին:

-Դեմ չե՞ս, Մա՛յ:

Արսենը հեռացնում է ձեռքն աղջկա գոտկատեղից, դնում սև տաբատի գրպաններում և չար ժպիտով քայլում օրիորդի ուղղությամբ:Հյուրերի աչքերը շիկահերից տեղափոխվում են հեկեկացող աղջկա վրա:

-Ա՛յ քեզ շրջապտույտ:

Էմմայի մեկնաբանությունից հետո նրան սաստում է Վարդանը:Արսենը զղջացող հայացքով շոյում է Մայայի այտը, հարցնում.

-Խի՞ ես լացում, Մա՛յ:

Աղջիկը պահում է շունչը՝ նայելով տղայի դիմագծերին:

-Լացով ոչ մի բան առաջ չես տանի:

Տվյալ հայացքը փոխարինվում է բարձր ծիծաղով, ինչից Մայան վախենում է և վեր թռչում:

-Մտածում էիր՝ գաղտնիքդ հետդ գերեզման ե՞ս տանելու:

Կարինեն անհանգիստ տոնով առաջարկում է.

-Ի՞նչ ես խոսում, Արսե՛ն:Արագ կանցկացնենք նշանադրության արարողությունը, հետո դու ու աղջիկս առանձին կզրուցեք:

Շիկահերը մոտենում է սեղաններից մեկին, վերցնում ապակե բաժակով խմիչքը և սկսում շրջել ռեստորանով մեկ:

-Հա՛յկ, ի՞նչ ա կատարվում:

Սևահերն ավելի ուժեղ է սեղմում կապուտաչյայի ձեռքը և նայում երեսին, սակայն տղան ուշադրությամբ հետևում է ընկերոջ հաջորդ քայլերին:Զգալով սիրելիի վախը՝ Հայկը ձեռքը հեռացնում է Գայանեի ձեռքից և դնում աղջկա գոտկատեղին՝ մեղմ սեղմելով այն:Սևահերը մի քանի վայրկյանով փակում է աչքերն և քաշում նրա օծանելիքի բույրը:Նրանք մոռանում են, որ մի քանի մետր հեռավորության վրա կանգնած են մարդիկ, ովքեր տեղյակ չեն գաղտնի հարաբերությունների մասին:

Իրականության Սահմաններին Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon