Մաս 69.

418 190 11
                                    

Դրսում կանգնած են բազմաթիվ լրագրողներ:Նրանք պատրաստ են յուրաքանչյուր վայրկյանին, երբ ներս կմտնեն այդքան սպասելի հյուրերը, ովքեր բարձր խավից են:Տեսախցիկները և վիդեոկամերաները չեն անջատվում, քանի որ ամեն պահի կարող են ժամանել նրանք:Իսկ լրագրողներին ...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Դրսում կանգնած են բազմաթիվ լրագրողներ:Նրանք պատրաստ են յուրաքանչյուր վայրկյանին, երբ ներս կմտնեն այդքան սպասելի հյուրերը, ովքեր բարձր խավից են:Տեսախցիկները և վիդեոկամերաները չեն անջատվում, քանի որ ամեն պահի կարող են ժամանել նրանք:Իսկ լրագրողներին հարկավոր են որակով և անսպասելի կադրեր՝ ողջ համացանցը ցնցելու համար:
Ինչ-որ երիտասարդ տղա՝ շագանակագույն մազերով, կանաչ աչքերով և բարձր հասակով, ուղիղ եթեր է վարում՝ գտնվելով քաղաքի ամենաթանկարճեք և, իհարկե, մեծ համբավ ունեցող ռեստորանի մուտքի առջև:Նա խոսում է բարձրախոսի մեջ և նայում տեսախցիկին.

-Այսօր կայանում է այդքան սպասված արարողությունը՝ Արսեն Բալանյանի և Մայա Սարգսյանի նշանադրությունը:Իհարկե չափազանց դժվար է հավատալ, որ մոդելային կարիերայով զբաղվող աղջիկը վերջապես կարողացավ իրենով անել հանրահայտ և շատ աղջիկների կողմից սիրելի շիկահերին:

Տղան շունչ է հավաքում, ապա կրկին շարունակում երկար խոսքը.

-Կարելի է ենթադրել, որ այս զույգին կապում է բավականին ահռելի սերը, որի միջոցով կարողանում են հանդուրժել և հաղթահարել յուրաքանչյուր պատնեշ:Մոտավորապես տասը րոպե անց մենք կրկին ձեզ կտեղեկացնենք հիանալի օրվա նորությունների մասին ավելի մանրամասնորեն:Մնացե՛ք մեզ հետ:

Վերջին խոսքի հետ մեկտեղ՝ անջատվում է տեսախցիկը, տղան հոգոց է հանում և մոտենում օպերատորին:

-Ու՞մ ենք խաբում:Բոլորին հասկանալի ա, որ ոչ մի գրամ սեր չկա, ուղղակի ծնողների բիզնեսի հարցն ա:Իրանց թվում ա՝ ամուսնությամբ ավելի կամրացնեն հարաբերություններն ու կշատացնեն տեղից էլ շատ փողերը:

Նրա կողքին կանգնած տղան քմծիծաղ է տալիս ընկերոջ խոսքերից հետո, սակայն երեսին չի նայում, զբաղվում է իր աշխատանքով:Լրագրողն այնպիսի մեծ ոգևորվածությամբ և վրդովված է խոսում, կարծես նրան են ստիպելով նշանադրում:
Մի քանի վայրկյան հետո ռեստորանի առջև սկսում են հերթով կանգ առնել տարբեր ավտոմեքենաներ:Դրանցից ոմանք ունեն իրենց սեփական վարորդները, որոնք պարտավոր են ուղեկցել իրենց վարձակալներին:Սակայն որոշ մարդիկ չեն վստահում իրենց թանկարժեք մեքենաներն ուրիշներին՝ ինքնուրույն վարելով դրանք:Այնպիսի մեքենա չկա, որի միջից չիջնի գործունյա և ազդեցիկ մարդ՝ քայլելով իր ընտանիքի անդամների հետ:Լսվում են տեսախցիկների ձայները, բուռն կերպով սկսում են խոսել լրագրողները՝ բարձրախոսը հասցնելով այդ մարդկանց, բայց ապարդյուն:Նրանք անմիջականորոն արհամարհում են իրենց շուրջ գտնվող բոլոր լրագրողներին և հպարտ դիրքով մտնում ներս ՝ կարևոր հյուրի կարգավիճակով:
Շքեղ կառույցի առաջ, որը մի քանի րոպե անց ընդունելու է բազմահազար մարդկանց, կանգ է առնում սև, փայլուն Ford Explorer մեքենան, գլխավոր նստատեղից իջնում է կապուտաչյան՝ ուղղելով անհարմար կոստյումը և բացելով հետևի նստատեղի դուռը:Երիտասարդն ուշադրություն չի դարձնում դեպի իրեն շտապող աղջիկներին, ովքեր առանց թաքցնելու իրենց հիացմունքը և սերը Հայկի նկատմամբ մեկնում են նրան բարձրախոսները տարբեր կողմերից:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now