Մաս 44.

478 194 17
                                    

Կապուտաչյան հետ է քաշվում սևահերի շուրթերից և ուշադրությամբ նայում նրա աչքերի մեջ՝ ցանկանալով հասկանալ զգացմունքները և մտքերը:Երկուսի ներսում ինչ-որ անսովոր զգացողություն է արթնանում, տիրում է ահռելի փոթորիկ, որը պատրաստ է ոչնչացնել և տանել իր հետ...

Oops! Bu görüntü içerik kurallarımıza uymuyor. Yayımlamaya devam etmek için görüntüyü kaldırmayı ya da başka bir görüntü yüklemeyi deneyin.

Կապուտաչյան հետ է քաշվում սևահերի շուրթերից և ուշադրությամբ նայում նրա աչքերի մեջ՝ ցանկանալով հասկանալ զգացմունքները և մտքերը:Երկուսի ներսում ինչ-որ անսովոր զգացողություն է արթնանում, տիրում է ահռելի փոթորիկ, որը պատրաստ է ոչնչացնել և տանել իր հետ ամեն բան, անցյալի յուրաքանչյուր հիշողություն, ցանկանցած մոռացված սեր:Սակայն երկուսն էլ լռում են, չեն համարձակվում արտահայտվել:
Գայանեն ծանր է շնչում:Վայրկյաններ շարունակ հայացքը Հայկի դիմագծերից չհեռացնելով՝ գլուխը պտտում է մեկ այլ կողմ:Նա կրկնում է տղային այդքան նյարդայնացնող, կամ, ինչու՞ ոչ, տակնուվրա անող շարժումը:Երիտասարդը նուրբ շարժումով աղջկա երեսը շրջում է դեպի իրեն և շոյելով հարցնում.

-Երկրորդ անգամն ե՞ս ուզում:

Նա նայում է Գայանեի փայլուն մազերին և հետ տանում:Աղջիկը գլխով բացասական պատասխան է տալիս, ապա հրում կապուտաչյայի ծանր մարմինը:

-Հիմա՛ր:

Շշնջում է ցածր ձայնով և հազիվ կարողանում բացել մեքենայի դուռը:Հայկը ոչ մի արձագանք չի տալիս Գայանեի՝ մեքենայից հեռանալուն, միայն նայում է ուղիղ, և վերջ:Վերադառնում է սառը դեմքի արտահայտությունը, անսպառ թվացող երջանկությունը հօդս է ցնդում, մկանները հանգստանում են, իսկ սիրտը՝ զգում քաղցր շուրթերի կարիքը:Նա տեսնում է, թե ինչպես է սևահերը շրջանցում իր Q5-ը և արագ քայլերով հասնում հսկայական դարպասներին:Դրանց առջև կայանում է բավականին ճանաչելի մեքենան:Կապուտաչյան նայում է հայելուն, նկատում, թե ինչպես է ընկերը բարկացած կերպով իջնում դրանից, մոտենում քրոջը:

-Նա՞ր:

Բանալիները մնում են դարպասի կողպեքի վրա, իսկ սևահերը նայում է եղբորը:

-Որտե՞ղ էիր, Գա՛յ:Ի՞նչ բացատրություն կտաս:

Տղան իր ամբողջ հասակով կանգնում է Գայանեի առաջ և գոռում:Աղջիկը փակում է աչքերը, քանի որ ձայնը բարձր է հնչում:

-Նա՛ր...

-Ի՞նչ:Գիտե՞ս՝ քեզ ինչքան եմ փնտրել:Չկաս ու չկաս, Գա՛յ

Իրականության Սահմաններին Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin