Մաս 66.

402 184 8
                                    

-Էս բաժակով ցանկանում եմ խմել «ուժեղ» սեռի ներկայացուցիչների կենացը:Նրանց նման խաբեբա չկա:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Էս բաժակով ցանկանում եմ խմել «ուժեղ» սեռի ներկայացուցիչների կենացը:Նրանց նման խաբեբա չկա:

Արմինեն հայտարարում է արդեն իսկ հարբած ձայնով և բարձրացնում կարմիր գինով լի բաժակը:Վիլյան և Գայանեն հետևում են նրան:Աղջիկները նստած են հյուրասենյակում՝ հատակին:Նրանց կողքին գտնվում են գինու բազմաթիվ շշեր, իսկ այժմյանը գրեթե դատարկվում է:Սևահերը սհսում է իր խոսքը.

-Արմի՛ն...Ի՛կ:Ու՞մ են ուղղված քո կենացներն ու անեծքները:

Գայանեն փակվող աչքերով նայում է աղջկան, ով պտտեցնում է գինով լի բաժակը ձեռքում:Վիլյան շարունակում է խմել և լսել:

-Արսենին, Արսեն Բալանյանին:

Արմինեի պատասխանին հաջորդում է հոգոցը և հերթական կումը:

-Ես պետք ա հասկացած լինեի Արսենի՝ քեզ համբուրելու փորձերից հետո:

Վիլյայի հայացքը շշմում է, աղջիկը հարցնում է.

-Ո՞նց:Դուք համբուրվել ե՞ք:

-Չէ, չհասցրինք. Գայուշն ու Հայկը ներս մտան:

-Հայկը:

Գայանեն կրկնում է ժպիտով և կծում ստորին շուրթը:Երկու աղջիկները նրան են նայում:Վիլյան խորամանկորեն ժպտում է:

-Ինչ-որ բա՞ն ես ուզում պատմել, Գա՛յ:

Սևահերը չի դադարում զկրտալ:Արմինեն ցանկանում է լցնել բաժակը, բայց միայն կաթիլներ են թափվում:Նա կիտում է հոնքերը:

-Հա, շատ բան կա պատմելու:

-Ու՞մ ես սպասում:Մենք լսում ենք:

-Կներկայացնեմ կարճ:

Աղջիկները գլխով են անում:

-Հայկը միշտ ինձ հետևում ա իր սենյակի պատուհանից, հասցրել ա համբուրել իր մեքենայի մեջ ծանոթության երկրորդ օրը, նույնը ցանկացել ա կրկնի, բայց չի ստացվել:Էրեկ՝ գիշերվա ուշ ժամին, ասեց, որ ինձ ցանկանում ա խոհանոցում, իսկ մի քանի ժամ առաջ կրքոտ ու թեժ պահերը խանգարվեցին Վիլյայի կողմից:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now