Մաս 31.

400 195 2
                                    

Վարդանը և Էմման նստած են հյուրասենյակում, նախաճաշում են:Կինն IPad-ով թերթում է թարմ նորությունները, ապա կանգ առնում դրանցից մեկի վրա:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Վարդանը և Էմման նստած են հյուրասենյակում, նախաճաշում են:Կինն IPad-ով թերթում է թարմ նորությունները, ապա կանգ առնում դրանցից մեկի վրա:

-Վարդա՛ն, տեսել ե՞ս:

Մեկնում է IPad-ն ամուսնուն, ով դնում է հյութի բաժակը սեղանին և ուշադրությամբ սկսում կարդալ նյութը.

-«Հայտնի բիզնեսմես, քաղաքական գործիչ Արմեն Բալանյանի որդին՝ Արսեն Բալանյանը, իր երեկոն անցկացրել է գիշերային ակումբներից մեկում:Հետաքրքիրն այն է, որ նա եղել է անծանոթ գեղեցկուհու հետ, ոչ թե ապագա նշանածի՝ Մայա Սարգսյանի»:

Ինքնըստինքյան տղամարդու հոնքը բարձրանում է վեր, վերադառնում է իր նախաճաշին:Ուտում է, այնուհետև մեկնաբանում.

-Նորություն չէր, որ Արսենը ընտանիք կազմող երիտասարդ չի:

-Իսկ Լիլին, աջ ու ձախ իրա տղային գովալով, ման ա գալիս:Չնայած Մայայի ու Արսենի նշանադրության ու ամուսնության մեջ բիզնեսն էլ կապ ունի:Արմենը գիտի՝ ինչ ա անում:

Քմծիծաղով խոսում է Էմման, անջատում և ձեռքից ցած դնում IPad-ը:Հյուրասենյակ է մտնում Ժաննան և առաջին հերթին համբուրում հորը:

-Բարի լույս, պա՛պ ջան:

-Բարև, աղջի՛կս:

Պատասխանում է նա և ժպտում, Ժաննան շրջանցում է Էմմայի աթոռը, նստում նրա առաջ:

-Բարև,  Էմմա՛:

Հյութը խմելուց առաջ նրան նույնպես բարևում է:

-Բարի, Ժաննա՛:Վիլյան մինչև հիմա չկա, չի ուշանու՞մ:

Կինը սկսում է հարցեր տալ Վիլյայից, ինչը և՛ նյարդայնացնում է Ժաննային, և՛ անհանգստությունն ավելի մեծացնում:Աղջիկների հայրը, սեղանից վեր կենալով, ենթադրում է.

-Երևի միանգամից գնացել ա համալսարան, դրա համար տուն չի էկել:

-Հա, պա՛պ ջան, հետը խոսել եմ մի քանի րոպե առաջ:Ամեն բան նորմալ ա:

Սկսում է ուտել և խաբել հորը:Ստիպված է:

-Շատ լավ ա:Դե ես գնում եմ աշխատանքի, գրասենյակում ինձ են սպասում:Շատ կարևոր հանդիպում ունեմ:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now