Մաս 65.

447 187 10
                                    

Սևահերը մտնում է իր ննջասենյակ, վառում լույսը և անցնում առաջ:Կապուտաչյան հետևում է նրան, փակում դուռը, ձեռքերը դնելով գրպաններում, կանգնում:Երիտասարդը նայում է, թե ինչպես է Գայանեն բացում զգեստապահարանը և սկսում դուրս բերել կախիչները:Հայկը քմծիծաղ...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Սևահերը մտնում է իր ննջասենյակ, վառում լույսը և անցնում առաջ:Կապուտաչյան հետևում է նրան, փակում դուռը, ձեռքերը դնելով գրպաններում, կանգնում:Երիտասարդը նայում է, թե ինչպես է Գայանեն բացում զգեստապահարանը և սկսում դուրս բերել կախիչները:Հայկը քմծիծաղ է տալիս և հարցնում.

-Պատրաստվում ես հանվե՞լ իմ աչքի առաջ:

Աղջիկն անտարբեր և լուռ հայացք է նետում նրա վրա, ապա շարունակում իր գործը:

-Մենք էկել ենք խոսելու, ոչ թե կախիչներ դասավորելու:

Տղան հիշեցնում է և վերցնում պարագաները սևահերի ձեռքից, դնում անկողնուն:

-Ես պետք ա ինչ-որ բանով զբաղվեմ:

Նա փորձում է չնայել կապույտ աչքերի մեջ և չխորտակվել՝ կորցնելով խոսելու ունակությունը և այն բոլորը մտքերը, որոնք հավաքվել են մի քանի ժամում:

-Որ ինձ չնայե՞ս:

Կապուտաչյան բավական մոտ է գտնվում Գայանեին, ձեռքով շոյում է այտը, բայց աղջիկը թեքում է գլուխը՝ կծելով ստորին շուրթը:

-Ուզում էիր՝ խոսեինք:Սկսի, լսում եմ:

-Մեզ ոչ մի բան չի շտապեցնում, մենք շատ ժամանակ ունենք:

-Արմինեն ու Վիլյան ներքևում նստած են:Երևի արդեն ֆիլմի սցենար են գրում իմ ու քո մասին:Էնպես որ արագ ասա ու գնա ընկերներիդ մոտ:Դու հիմա Արսենին ավելի շատ ես պետք, ինչպես՝ Նարեկը:

Այս նախադասություններն ասելով՝ աղջիկը քայլում է դեպի անկողինը և նստում՝ ծալելով ծնկներն իր առաջ:Այժմ նա ավելի կոպիտ և լուռ տեսք ունի, քան առավոտյան. փորձում է իրեն կտրուկ դրսևորել:Հայկը վերցնում է հայելու առաջ դրված սև աթոռը, նստում:Անցնում է մի քանի վայրկյան, տղան նայում է հատակին, ապա սկսում խոսել.

-Ես քեզ նեղացնելու ցանկություն չունեի:

Դադար:

-Ես չգիտեմ՝ ինչն ինձ դրդեց, որ էդպիսի բառեր ասեմ, բայց ես ոչ մի վատ բան նկատի չունեի:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now