Մաս 45.

405 187 8
                                    

[ Rihanna ft

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[ Rihanna ft. Mikky Ekko - Stay ]

Նարեկը նայում է կապուտաչյային, ապա խոսում.

-Լավ, մտնենք ներս, մի բան կխմենք, կթեթևանաս:Մանավանդ, որ Տիկին Ելենան մենակ չի:

Միայն այն մտքից, որ Գայանեն պետք է ևս մի քանի րոպե անցկացնի Հայկի հետ, աղջկա մարմնով սառը դող է անցնում, նա գրկում է իր ուսերը:

-Չէ, Նա՛ր, հետ եմ գնում հիվանդանոց:Եթե Գայուշը հետս չլիներ, մամայի կողքից հեռու չէի գնա, ինչքան էլ պապան մոտը լիներ:Դե դու հասկացար:

Նարեկը գլխով է անում և կախում հայացքը:

-Ես գնամ:

Սեղմում է ընկերոջ ձեռքը, նայում օրիորդին, քայլում դեպի մեքենան:

-Ո՞վ պետք ա շնորհակալություն հայտնի, Գա՛յ:

Եղբայրը մուննաթ գալով դիմում է քրոջը, ով ընկճվում է, իսկ կապուտաչյան շրջվում է և պատասխանում.

-Արդեն ասել ա:

Երիտասարդի երեսին լկտի քմծիծաղ է հայտնվում, ինչից սևահերն ավելի է նյարդայնանում:Հետ է պտտվում և հասնում մեքենային:

-Գնա՞նք ներս, Նա՛ր:

Տղան գլխի շարժումով դրական պատասխան է տալիս, միասին մտնում են առանձնատուն:

***

-Ու նախորդ գիշեր մնացել ենք Գայուշի տանը:

Անհանգիստ և տխուր ձայնով վերջացնում է իր հեքիաթը Վիլյան և նայում հոր աչքերի մեջ:Տղամարդը, ում ձեռքերը գտնվում են ծնկների վրա, իսկ աղջիկը նստած է կողքին, հարցնում է լուրջ ձայնով.

-Խի՞ ես վախեցած, Վիլյա՛:

-Որովհետև ես Ժաննային ասել էի, որ Արմինեի տանն եմ մնալու:Դու էլ ես լավ հասկանում, պա՛պ, կանհանգստանար, եթե իմանար՝ նորեկի տանն եմ էղել:Առավոտյան Կարախանյանը զանգել ա Արմինի մամային, հետո Էմման ա իմացել, որ էսօր դասի չենք գնացել:

-Ու դու որոշեցիր շտապ ինձ պատմել, որ Էմման սխալ տեղեկություն չհասցնի՞:

Ժպիտը երեսին՝ հարցնում է Վարդանը, կանաչաչյան գլխով դրական պատասխան է տալիս և կախում հայացքը:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now