Մաս 50.

416 199 9
                                    

Լսվում է լսարանի դռան թակոցը, հայտնվում է բարձրահասակ և գեղեցիկ երիտասարդը:Բոլորը շրջվում են:Դասախոսը հարցնում է

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Լսվում է լսարանի դռան թակոցը, հայտնվում է բարձրահասակ և գեղեցիկ երիտասարդը:Բոլորը շրջվում են:
Դասախոսը հարցնում է.

-Ինչ-որ բան ա՞ հարկավոր, Պետրոսյա՛ն:

Աղջիկները հիացմունքով նայում են Նարեկին:Վիլյան իր կանաչ աչքերը չի կտրում ուսանողուհիներից, իսկ Գայանեն քմծիծաղ է տալիս:Արմինեն ավելի է նյարդայնանում:

-Ոչ թե ինչ-որ բան, այլ ինչ-որ մեկը:Գայանեին կարելի ա՞:

-Գայանե՞:

Տղամարդը զարմացած կրկնում է անունը և փորձում որոնել մատյանում:

-Ես եմ:

Ձեռքը բարձրացնելով՝ արտաբերում է օրիորդը և ոտքի կանգնում:

-Էրեկ եմ ընդունվել համալսարան, էսօր ուսմանս առաջին օրն ա:

-Բարի:

Պատասխանում է դասախոսը և ձեռքով ցույց տալիս, որ կարող է դուրս գալ:

-Շնորհակալություն:

Սևահերը քայլում է դեպի եղբայրը:Նարեկն ընթացքում հայացքը գցում է Վիլյայի վրա, ով նյարդայնացած է:Տղան խորամանկորեն ժպտում է և աչքով տալիս:Աղջիկն անմիջապես կարմրում է, ձեռքերը հպում այրվող այտերին:Սևահեր երիտասարդը ծիծաղում է, քույրը հասնում է նրան:Միասին դուրս են գալիս՝ իրենց հետևից փակելով դուռը:Արմինեն բացականչում է.

-Ես տեսա:

Կանաչաչյան խորը շունչ է քաշում՝ պտտվելով և նայելով ընկերուհուն:

-Ի՞նչ ա էղել, Արմի՛ն:

-Ոչ մի բան:

-Գայուշը լավ աղջիկ ա, պետք չի ծանր տանել էն փաստը, որ կյանքումս առաջին անգամ քո հետ չեմ նստել:

Արմինեն ձայն չի հանում:

-Օրիո՛րդ Պողոսյան...

Դասախոսի նկատողությունից հետո Վիլյան շրջվում է դեպի տղամարդը և կտրում ձայնը:

***

-Ինչ-որ բան ա՞ պատահել, Նա՛ր:

Սևահեր երիտասարդը բարձրացնում է հոնքը վեր և ժպիտով հարցնում.

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now