Մաս 29.

436 185 17
                                    

-Մանրամասները չեմ ցանկանում հայտնել:Մնացածն ինքդ կարդացիր:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Մանրամասները չեմ ցանկանում հայտնել:Մնացածն ինքդ կարդացիր:

Գայանեն վերջացնում է խոսքը՝ խորը շունչ քաշելով:Կապուտաչյան ուղղակի ապշում է իրադարձությունների կտրուկ փոփոխումից:Միգուցե նա չէր պատկերացնում, որ այս երիտասարդ օրիորդը կարող է ունենալ կյանքի սեփական մութ սենյակը:Այն էլ այդ աստիճան մութ և խավար, որտեղ մտնելիս կարելի է մոլորվել և այլևս երբեք չգտնել հետ դարձի ճանապարհը:
Նրա հայացքը հառած է Գայանեի վրա, ով նստած է խոհանոցի աթոռին, որն իր հերթին կպած է պատին:
Աղջիկը հետ է տարել գլուխը, նայում է առաստաղի լույսին, երեսին չորացած արցունքները փայլփլում են:Նա կոտրված է:Ոչ...Սա առաջին անգամը չէ:Աղջիկն արդեն սովոր է և պատրաստ կոտրված լինելուն:Ուղղակի ցավը և հիշողությունները հանգիստ չեն տալիս:
Անհարմար լռությունը խախտում է Հայկը.

-Կարիք չկար պատմելու, եթե քեզ ավելի վատ պետք ա զգայիր:

-Իսկ ինձ կարիք լինելն ու չլինելը չէր հետաքրքրում:Սիրտս թելադրեց, որ կիսվեմ:

Կոպիտ պատասխան, դող առաջացնող տոն:

-Սրտի թելադրանքով ե՞ս առաջնորդվում:

-Չեմ էլ մոռանում ժամանակին ուղեղս օգտագործել:

Ավելացնում է և հայացքը նետում տղայի վրա, ով ամոթից կախում է գլուխը:

-Դրա համար ե՞ս էկել Հայաստան:Ուրիշ պատճառ չկա՞:

Հանկարծակի հարցը կասկած է առաջացնում Գայանեի ներսում:Նա վայրկյաններ շարունակ մտածում է, հորինում համարժեք պատասխան.

-Հա, ուրիշ պատճառ չկա:

Կտրուկ և խելացի:Նա չի պատրաստվում ողջ կյանքը պատմել այս անծանոթին, թեև մի քանի րոպե առաջ գտնվում էր կապուտաչյայի ամուր գրկում և հեկեկում:

-Ուզում եմ մենակ մնալ:

Հնչեցնում է սևահերը և սպասում երիտասարդի ոտքի կանգնելուն:Բայց սպասելիքները չեն արդարացվում:

-Ես ոչ մի տեղ չեմ գնալու:Առավել ևս, երբ դու էս վիճակում ես:Քեզ հանգիստ ա պետք:

-Ես հոգեկան չեմ, որ հանգստի կարիք ունենամ:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now