Մաս 21.

410 188 1
                                    

-Մի՛ արա, Նա՛ր, ուշագնաց կլինեմ:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Մի՛ արա, Նա՛ր, ուշագնաց կլինեմ:

Գայանեն ծիծաղում է և գոռում:Եղբայրը նրան խդիկ է տալիս, պատժում րոպեներ առաջ կատարած լեզվի սայթաքման համար:Հնչում է դռան զանգը:

-Վերջապես:

Աղջիկը շունչ է քաշում, վեր կենում և ուղղում մազերը:Նարեկն իջնում է առաջին հարկ, իսկ սևահերը՝ մտնում իր ննջասենյակ՝ իրեն կարգի բերելու:
Սևահեր երիտասարդը հասնում է դռանը, բաց անում այն:Տեսնելով միայն շիկահերին՝ հարցնում է.

-Մեր երրորդը հետդ չի՞:

-Ուրեմն ես քո համար մեկ եմ, հա՞:

Անշնորհքաբար հրելով ընկերոջը՝ մտնում է ներս և բողոքում:Առնելով կարկանդակի բույրը՝ փակում է աչքերը:

-Էս ի՜նչ անուշ հոտ ա գալիս:

Նարեկը վերցնում է տոպրակը և փորփրում:

-Ի՞նչ ես բերել:

-Չգիտեմ,  ես չեմ առել:

-Խի՞ ես մենակ:

-Մեր սիրելի ընկերը մտավ տուն, տասը րոպեից կգա:

-Մենակ չասես՝ մտել ա լողանալու:Էսօր մեր տուն չի հասնի:

Նարեկը դժգոհ դեմքի արտահայտություն է ընդունում, Արսենը չի հասցնում պատասխան տալ, երբ լսում են ոտնաձայներ:

-Բարև ձեզ:

Սևահերն իջնում է, մեղմ ձայնով և ժպիտով բարևում շիկահերին:Վերջինս հիացմունքով նայում է աղջկան:

-Բարև ձեզ:

Ոտքից գլուխ օրիորդին պատելով՝ բարևում է:Գայանեն մոտենում է նրան և պարզում ձեռքը:

-Անունս Գայանե ա, Նարեկի հոպարի աղջիկն եմ:

-Արսեն:

Նա մեկնել է ձեռքը, որպեսզի տղան սեղմի, բայց Արսենը վերցնում է նուրբ դաստակը և համբուրում:Սևահերը ժպտում է կեղծ ժպիտով և ձեռքը հետ քաշում:

-Հանգստացի՛, Արսե՛ն:

-Հասկացա:

-Ը-ըմ...Երևի քաղցած եք:Նարեկն առավոտվանից խոհանոցից դուրս չի գալիս:Կարող ա՞ ճաշենք:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now