Մաս 41.

426 195 1
                                    

Սպիտակ և սառը պատեր, դեղերի և արյան բույր, յուրաքանչյուր անկյունում լացող կամ հուսահատված մադրիկ:Սա է հիվանդանոցը:Գայանեն քնել է աթոռին, իսկ Հայկը կանգնած է՝ ձեռքերը ծալած որովայնի առաջ, ոտքը՝ բարձրացրած դռան վրա:Տղան հայացքը գցում է սևահերի վրա:Տ...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Սպիտակ և սառը պատեր, դեղերի և արյան բույր, յուրաքանչյուր անկյունում լացող կամ հուսահատված մադրիկ:Սա է հիվանդանոցը:
Գայանեն քնել է աթոռին, իսկ Հայկը կանգնած է՝ ձեռքերը ծալած որովայնի առաջ, ոտքը՝ բարձրացրած դռան վրա:Տղան հայացքը գցում է սևահերի վրա:Տխուր, բայց միաժամանակ երջանիկ ժպիտ է հայտնվում նրա ճերմակ դեմքին:Հիշում է...

___
Ժամեր առաջ
___

Audi Q5-ն ընթանում է բավականին մեծ արագությամբ:Ճանապարհները նեղ են, դժվար անցանելի, այն բաց է թողնում անմիջապես չորսից հինգ խախտում՝ երթևեկության կանոններին չենթարկվելով:

-Չես կարո՞ղ կամաց քշել, Հա՛յկ:

Անհանգստացած և վախեցած ձայնով հարցնում է Գայանեն, նայում տղային:Վերջինս չի էլ լսում:Նա ամեն վայրկյան հայացքը նետում է դիմացի հայելու մեջ՝ հետևելով ուշագնաց կնոջը:

-Հա՛յկ, խնդրում եմ, դանդաղեցրու՛
ընթացքը:

Վայրկյաններ, և սև, փայլուն մեքենան վերադառնում է իր միջին արագությանը:Սևահերը փակում է աչքերը և խորը շունչ քաշում:Նկատելի է ղեկի առջև նստած երիտասարդի լարվածությունը. դա հաստատում են պարանոցի դուրս ժայթքած երակները:

-Ո՞վ ա էս կինը:

Տղան նյարդային քմծիծաղ է տալիս և ավելի ուժեղ սեղմում կաշվե ղեկը:

-Քո կարծիքով էլ ու՞մ կյանքի համար կվտանգեի իմ սեփականը:

-Հաճախ ա՞ էսպիսի դեպք պատահում:

Հայկը գլխով բացասական պատասխան է տալիս:Նա այժմ կենտրոնացել է միայն ճանապարհի վրա:

-Հա՛յկ, ամեն ինչ լավ կլինի, կտեսնես:

Աղջիկը փորձում է մխիթարել:

-Գա՛յ, ինքն իմ կյանքի ամենաթանկ էակն ա:Եթե մամայի հետ ինչ-որ բան լինի...

Սևահերն ընդհատում է նրան.

-Ոչ մի բան չի լինի:Ուղղակի վերացրու հիմար մտքերդ:

Հայկը հոգոց է հանում:Ընդամենը վայրկյաններ, և տղան զգում է Գայանեի նուրբ ձեռքի ջերմությունն իր ձեռքում:Կապուտաչյան նայում է իրենց ձեռքերին:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now