Մաս 84.

464 187 6
                                    

Արմինեն խոսում է Վիլյայի ձայնով, կատարում աղջկա ձևերը, կանաչաչյան կիտում է հոնքերը, իսկ մյուսները թեթևակի ծիծաղում են՝ շարունակելով իրենց ընթրիքը:Նարեկը նստած է քրոջ և ընկերուհու մեջտեղում, Գայանեի առջև գտնվում է կապուտաչյան, իսկ նրա կողքին՝ Արսեն...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Արմինեն խոսում է Վիլյայի ձայնով, կատարում աղջկա ձևերը, կանաչաչյան կիտում է հոնքերը, իսկ մյուսները թեթևակի ծիծաղում են՝ շարունակելով իրենց ընթրիքը:Նարեկը նստած է քրոջ և ընկերուհու մեջտեղում, Գայանեի առջև գտնվում է կապուտաչյան, իսկ նրա կողքին՝ Արսենը:Արմինեն նստած է սեղանի գագաթին:Վիլյան նեղացած ձայնով արտաբերում է.

-Ես պետք ա էնպես անեի, որ դու ոչինչ չկասկածեիր:

Սևահեր երիտասարդը ձեռքը շրջանցում է աղջկա բարակ գոտկատեղին և ձգում դեպի իրեն՝ հարցնելով.

-Ճնշում ե՞ն քեզ:Կուզե՞ս՝ լուծեմ բոլորի հարցերը:

Նարեկը երեսով խրվում է աղջկա ոսկե մազերի մեջ:Նա զգում է, թե ինչպես է սկսում ծանրանալ օրիորդի շնչառությունը, ով փորձում է մեծացնել իր և սիրելիի միջև չիշխող հեռավորությունը:

-Ամոթ ա, Նարե՛կ:

-Շա՜տ սիրուն ես:

Տղան կրկին շշնջում է, իսկ նրա տաք շնչառությունը փոխանցվում է Վիլյայի պարանոցին՝ միախառնվելով ալկոհոլի բույրի հետ։Օրիորդն իր քնքուշ ձեռքով շոյում է սիրելիի այտը և խոսում.

-Դու խմիչքի ազդեցության տակ ես:

Նարեկը փակում է աչքերը, մոտեցնում ընկերուհու ձեռքը շուրթերին և համբուրում:

-Հա, ճիշտ ես, բայց ես վաղը կսթափվեմ, իսկ դու կմնաս նույն գեղեցկուհին:

Վիլյայի այտերն ընդունում են կարմիր երանգ, սակայն նա ժպտում է երջանիկ ժպիտով:Արսենը խմում է սառույցով վիսկին, բաժակն իջեցնում սեղանին և բավականին լուրջ տոնով դիմում սիրահար զույգին.

-Կա՛մ մենք ձեզ մենակ կթողնենք, կա՛մ դուք կբարձրանաք երկրորդ հարկում գտնվող սենյակներից մեկը:

-Մեզ սենյակ պետք չի:

Ընկեր արտաբերում է ժպիտով և մի փոքր հեռվանում Վիլյայից՝ հնարավորություն տալով նրան շնչել:

-Ուրեմն պետք ա սպասեք, մինչև սեղանը հավաքենք, նոր կանցնեք գործի:

Հայկը ժպտում է լկտի կերպով, վիրակապ ձեռքը մեկնում նարնջի հյութով լի տարրային և լցնում իր բաժակի մեջ:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now