Մաս 67.

435 190 8
                                    

-Այսինքն, ամեն ինչ մեր ձեռքերում ա՞:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Այսինքն, ամեն ինչ մեր ձեռքերում ա՞:

Հույսը բաց շագանակագույն աչքերում՝ հարցնում է շիկահերը՝ մտնելով ընկերոջ հետ երկհարկանի առանձնատան բակը:

-Հա, Ա՛րս:Պետք ա դու որոշես. կա՛մ էդ ամենն իրանց պատմում ես վաղը, կա՛մ մի շաբաթից:

Նարեկը բացում է դուռը և ներս թողնում ընկերոջը, այնուհետև ինքը մտնում և փակում դուռը:Արսենը չար և խորամանկ ժպիտ է ցուցաբերում՝ նայելով միջանցքի պատերից մեկին:

-Ես բաց չեմ թողնի իրան նվաստացնելու էդ հոյակապ շանսը:

-Բայց չափերդ չանցնես:Ընդամենը մի թեթև կայծ, ու ամեն բան իրա հունով կգնա:

Շիկահերը գլխով է անում, միասին շարժվում են դեպի հյուրասենյակ:Աչքի առջև հայտնված տեսարանը ցնցման է ենթարկում տղաներին:
Րոպեներ անց վազքով ներս է մտնում կապուտաչյան և կանգնում ընկերների կողքին՝ նայելով դիմացը:Արսենը և Նարեկը բավականին բարկացած են, իսկ Հայկը քմծիծաղ է տալիս, երբ տեսնում է հատակին ընկած գինու վեց շշերը և օրիորդներին:Նարեկը հրում է Հայկին՝ նյարդայնացած հարցնելով.

-Խի՞ ես բերանդ բացել:

-Մտածում եմ՝ ոնց են էսքանը դատարկել:

-Ո՞նց են դատարկել:Շիշը շուռ են տվել բաժակի մեջ ու խմել:Շատ պարզ ու հասարակ:

Չնայած նրան, որ սևահեր երիտասարդը նյարդայնացած է  և՛ ընկերոջ, և՛ աղջիկների վրա, շիկահերի տոնը հանգիստ է և ցածր:Նույնիսկ ժպիտ է հայտնվում նրա դեմքին:

-Ի՛կ:

Արմինեն զկրտում է և աչքերը փակ վիճակում ձեռքը մեկնում գինու դատարկ շշին:Արսենն անմիջապես մոտենում է նրան:

-Չէ՜, չի կարելի:

Տղան բացականչում է և հափշտակում այն սևահեր օրիորդի ձեռքից, ով կիտում է հոնքերը և հազիվ կարողանում բացել սև աչքերը:Աղջիկը նույն հայացքով և ձայնով կրկնում է.

-Չէ՜, չի կարելի:

-Տեղը չես բերու՞մ, Արմինե՛:

Արսենի տոնը խիստ է, սակայն ծիծաղի նշույլը չի պակասում:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now