Մաս 77.

445 193 3
                                    

[ Alan Walker - Faded ]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[ Alan Walker - Faded ]

Հորդառատ անձրևի կաթիլներն ուժգնությամբ հարվածում են փայտե շինությանը, ինչից հաճելի ձայն է հնչում:Ամպերը հավաքվել է երկնքում մոխրագույն ծածկով, սպառնում է կայծակնահարել շրջակայքում գտնվող բարձր և փոքր-ինչ դեղնած ծառերը:Սակայն այսպիսի խելագար եղանակը չի խանգարում երիտասարդների անդորրը:
Հայկը, երեսն իջեցնելով օրիորդի պարանոցին, շշնջում է.

-Չեմ ուզում՝ գնանք:Ուզում եմ՝ ժամանակը կանգնեցնեմ ու մնամ քո հետ:

Այն սառը դող է առաջացնում Գայանեի մարմնում:Նա մեջքով հենված է կապուտաչյայի ամուր կրծքավանդակին, իսկ երիտասարդը ձեռքերը ոլորել է նրա գոտկատեղի շուրջ:

-Ուրիշ ելք չունենք:Եթե մի քիչ էլ ուշանանք, Նարեկը...

Եվ սևահերն արագ վեր է կենում՝ վախեցած աչքերով նայելով շուրջբոլորը:

-Ի՞նչ ես անում:

-Նարեկը հաստատ զանգել ա մի քանի անգամ:Երևի ամեն բան հասկացել ա արդեն:

-Էդ դեպքում ինձ կզանգեր:

Հայկը խոսում է բավականին հանգիստ և ձեռքերը դնում է ծնկներին այն ժամանակ, երբ սիրելին խելագարի նման վերցնում է բջջայինը և նայում էկրանին:Թեթևացած հոգոց է դուրս գալիս աղջկա շուրթերից, փակում են աչքերը, և նստում է բազմոցին:

-Չի զանգել, չի գրել:

-Շատ ավելի վատ:Կզանգեր, ես կվերցնեի ու կասեի, որ իրար հետ ենք, որ էսօր քեզ տուն չեմ տանելու:

Տղան ոտքի է կանգնում և մոտենում Գայանեին, ով կծում է ստորին շուրթը մինչև արյունաքամ անելը:

-Ամեն ինչ էդքան հեշտ չի:

Տղան շոյում է սևահերի այտը, խոսում ցածր ձայնով.

-Դու ես դժվարացնում:Կխոսեմ ու կասեմ, որ հարաբերությունների մեջ ենք:Նարեկը կհասկանա, որովհետև ինքը նույնպես ընկերուհի ունի:

-Դու միշտ շեշտում ես հարաբերությունների մեջ լինելը, բայց չես ասում, որ...

Գայանեն կիսատ է թողնում նախադասությունը և թեքում հայացքը կապուտաչյայից հեռու:Տղան ձեռքով շրջում է նրա երեսը դեպի իրեն:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now