Մաս 46.

446 194 24
                                    

Քաղաքում արևը ծագում է սկսած ժամը յոթից:Միգուցե մի փոքր ուշ, չէ՞ որ աշուն է տիրում:Եվ ընդամենը մի քանի օր, և ավարտին է մոտենալու սեպտեմբեր ամիսը՝ վերջ դնելով սկզբնական աշնանը:Յուրաքանչյուր տանը վառվում են լույսեր, լսվում է հեռուստացույցի ձայնը, ըն...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Քաղաքում արևը ծագում է սկսած ժամը յոթից:Միգուցե մի փոքր ուշ, չէ՞ որ աշուն է տիրում:Եվ ընդամենը մի քանի օր, և ավարտին է մոտենալու սեպտեմբեր ամիսը՝ վերջ դնելով սկզբնական աշնանը:
Յուրաքանչյուր տանը վառվում են լույսեր, լսվում է հեռուստացույցի ձայնը, ընկնող կամ շրխկացող սպասքեղենի աղմուկը, փողոցներում խլացնում են ավտոմեքենաների անտանելի ազդանշանները և այլն:Ոմանք շտապում են աշխատանքի՝ նյարդային դեմքի արտահայտություններով, մյուսները դեռ քնած են և միտք չունեն արթնանալու:Ինչպես ցանկանում է անել շիկահերը, սակայն ապարդյուն...Արմինեի բարձր բղավոցը նրան թույլ չի տալիս վայելել քաղցր քունը և հիանալ երազով:

-Հիմա՛ր:Ո՞նց:Խի՞ էրեկ ներս թողեցի:Ապուշ ես դու, Արմինե՛, կատարյալ ապուշ:

Սևահեր օրիորդը քայլում է սենյակով ձախից աջ և թեթևակի հարվածում գլխին:Արսենը կամաց-կամաց բացում է իր լուսավոր, շագանակագույն աչքերը և անտեղյակ հայացքով նայում շուրջը՝ բարձրացնելով գլուխը վեր:Արմինեն, ծածկոցը քաշելով տղայի մարմնից, հրամայում է.

-Վերջապես արթնացար, վեր կաց:

-Էստեղ շատ հարմար ա:

Շիկահերը գլուխը կրկին իջեցնում է ճերմակ բարձին:

-Արսե՛ն, լավ չե՞ս:Էրեկ խմած էիր, բայց հիմա սթափ ես:Երևի...

-Երևի...

Արսենը կրկնում է, փակում աչքերը:

-Վեր կաց, Արսե՛ն, եթե քեզ իմ սենյակում տեսնեն, վաղը մեր բոլոր ծանոթները գալու են իմ ու քո թաղման արարողությանը:

Աղջիկը կռանում է և սկսում թափահարել տղային անկողնու մեջ:

-Էդքան դաժան են, որ պանիխիդա էլ չեն անելու՞:

Լսվում է դռան թակոցը, Արմինեն վախեցած նայում է դրա ուղղությամբ:Արսենն անտարբեր է:

-Ո՞վ ա:

-Ուշանում ես դասից, Արմինե՛, դեռ պատրաստ չե՞ս:

-Ը-ըմ...Չէ, մա՛մ ջան, կես ժամից կիջնեմ ներքև:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now