Մաս 30.

422 188 7
                                    

Ինչպե՞ս է բացվում աշնանային առավոտը Պետրոսյանների առանձնատանը:Դժվար չէ կռահել:Հատկապես այն դեպքում, երբ տանը մեծերից ոչ ոք չկա, միայն երիտասարդներն են:Երեք աղջիկ, հենց այդքան էլ՝ տղա:Քույր և եղբայր, ընկեր-ընկեր, ընկերուհիներ, աղջիկներից մեկը՝ գրեթ...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ինչպե՞ս է բացվում աշնանային առավոտը Պետրոսյանների առանձնատանը:Դժվար չէ կռահել:Հատկապես այն դեպքում, երբ տանը մեծերից ոչ ոք չկա, միայն երիտասարդներն են:Երեք աղջիկ, հենց այդքան էլ՝ տղա:Քույր և եղբայր, ընկեր-ընկեր, ընկերուհիներ, աղջիկներից մեկը՝ գրեթե անծանոթ բոլորի համար՝ բացի Նարեկից:Իսկ միասին նրանք կազմում են ուսանողների հավաքակազմ:Ուսանողներ, որոնք բաց են թողնում իրենց համալսարանական դասերը՝ յուրաքանչյուրը քնելով փափուկ և հարմար անկողնում:
Արևը վաղուց ծագել է, ճառագայթները թափանցում են սենյակներով մեկ և լուսավորում դրանք:Մոտավորապես ժամը տասնմեկն է, իսկ նրանք դեռ արթնանալու ցանկություն չունեն:Չնայած արթնանալն այս դեպքում և պայմաններում կլինի ամենաչարաբաստիկ առավոտվա սկիզբը:

Գայանեն չգիտի, որ, բացի Հայկից, տանն է նաև իր եղբայրը, եղբոր մյուս ընկերը, նաև՝ եղբոր սիրած աղջիկն և նրա ընկերուհին, որոնց սկսել է ճանաչել դեռ երեկվանից:Վիլյան չգիտի, որ այն աղջիկը, ում երեկ նա խանդում էր Նարեկին, և, ում պատճառով տեղի ունեցավ նրանց վեճը, ննջում է կից սենյակում:Արմինեն պատկերացում չունի, որ արթնանալը կուղեկցվի սարսափելի գլխացավով և ամոթով:
Մնում է չարթնանա՞լ, թե՞ դուրս չգալ սենյակից:Անհնար է...

Բացվում են մուգ շագանակագույն և խոշոր աչքերը:Վարագույրներից ներս թափանցող լուսավորումը թույլ չի տալիս աղջկան ննջել ևս երկուսից երեք րոպե:Նոր է արթնացել, բայց արդեն հոգնած և հյուծված տեսք ունի:Նա դանդաղ վեր է կենում անկողնուց և քայլում դեպի լոգարանը:Վերցնում է ատամի մածուկը, խոզանակը, սկսում լվանալ ատամները:Երեսը սառը ջրով ցողելուց հետո դուրս է գալիս և կանգնում զգեստապահարանի առաջ:

***

Վիլյան պառկած է անկողնում՝ աչքերը բաց վիճակում:Նայում է քնած ընկերուհուն և մտածում.

«Ինչքա՞ն եմ էրեկ խայտառակ էղել Նարեկի առաջ»:

Շրջվում է մեջքի վրա և ձեռքը դնում գլխին:

-Պապային ու Ժանուլին ի՞նչ բացատրություն եմ տալու:

Սկսում է խոսել շշուկով, որպեսզի Արմինեն չարթնանա:Երևում է, որ աղջիկը լուրջ մտածմունքների և անհանգստության մեջ է:Գլխի տակից վերցնում է բարձը և փակում երեսը:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now