Մաս 4.

443 192 2
                                    

Սևահեր աղջիկը և աղախինը ներխուժում են լուսավոր և մեծ սենյակ:Վերջինիս պատուհանները նայում են առջևի առանձնատան սենյակներից մեկի պատուհաններին, իսկ արևի ճառագայթները դեռևս չեն ներթափանցում վարագույրների շղարշից:Աղջկան դուր է գալիս ննջասենյակի ձևավորո...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Սևահեր աղջիկը և աղախինը ներխուժում են լուսավոր և մեծ սենյակ:Վերջինիս պատուհանները նայում են առջևի առանձնատան սենյակներից մեկի պատուհաններին, իսկ արևի ճառագայթները դեռևս չեն ներթափանցում վարագույրների շղարշից:Աղջկան դուր է գալիս ննջասենյակի ձևավորումը, գույները, կահույքը:Կինը ժպտում է՝ հարցնելով.

-Հավանում ե՞ս:

-Հա, գույները հանգիստ են ու ճաշակով:

Պատերն ունեն կաթնագույն երանգ, վարագույրները՝ մուգ շագանակագույն, կահույքը՝ սև:Մահճակալի հետևում գտնվող պատի ողջ երկայնքով փակցված է քարտեզ՝ բաց շագանակագույն երանգներով:

-Չէի ասի, բայց եթե քո ուզածն ա, ուրեմն ամեն ինչ լավ ա:Դու մի փոքր հանգստացի, մոտ մի ժամից ճաշը պատրաստ կլինի, կիջնես:

-Լավ:

Կինը շրջվում է, որպեսզի հեռանա, երբ Գայանեն բացականչում է.

-Տիկի՛ն Անահիտ:

Նա պտտվում է:

-Շնորհակալություն:

Կինը գլուխը շարժում է վերևից ներքև և լքում սենյակը:Սևահերը խորը շունչ է քաշում, դանդաղ քայլերով մոտենում պատուհաններին:Դրանք բացվում են ձեռքի ընդամենը մեկ շարժումով, և լույսն ընկնում է աղջկա աչքերին:

-Էսպես ավելի լավ ա:

Օրիորդը նայում է առաջը և հետաքրքրությամբ զննելով տարածքը՝ ինքն իրեն հարցնում.

-Տեսնես՝ էդ տանը ինչ-որ մեկը ապրում ա՞:Ընդամենը երկու տուն կա էսպիսի մեծ տարածքում, զարմանալի ա:

Վայրկյաններ անց նա հեռանում է ապակիներից և նստում անկողնուն, բացում իր պայուսակը, հանում սև, կաշվե կազմով տետրը և նույն գույն ունեցող գրիչ:Թերթելով էջերը՝ աղջիկը մեջքը հպում է մահճակալի երկաթներին և սկսում գրել.

«Սեպտեմբերի 22, 2018 թվական.
Ծնվել եմ Երևանում, բայց էս քաղաքը թվում ա օտար, չափից դուրս օտար:Ես արդեն կարոտում եմ Նյու Յորքը ու էնտեղ ապրող թանկ մարդկանց:Վերջին իրադարձություններից հետո պարզապես ստիպված էի լքել երկիրը:Փախուստը իմ միակ փրկությունն ա»:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now