Մաս 82.

478 194 17
                                    

Ժաննան նստած է հյուրասենյակում:Հեռուստացույցով հնչում է ինչ-որ երգ, սակայն աղջիկը կենտրոնացած է դասագրքի վրա, բազմոցին դրված ափսեից ուտում է չիպսը:Միջանցքում լսվում է դռան բացվելու ձայնը, Ժաննան թեթև քմծիծաղ է տալիս և թերթում դասագրքի հաջորդ էջը:Մ...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ժաննան նստած է հյուրասենյակում:Հեռուստացույցով հնչում է ինչ-որ երգ, սակայն աղջիկը կենտրոնացած է դասագրքի վրա, բազմոցին դրված ափսեից ուտում է չիպսը:Միջանցքում լսվում է դռան բացվելու ձայնը, Ժաննան թեթև քմծիծաղ է տալիս և թերթում դասագրքի հաջորդ էջը:Մի քանի վայրկյան անց առաջ են գալիս Էմմայի բարձրակրունկները, ապա՝ ինքը:Նա ընկնում է բազմոցին, փակում աչքերը և սարկազմով հնչեցնում.

-Ես չեմ հասկանում՝ ինչպես կարելի ա ամբողջ օրը տնից դուրս չգալ ու գիրք կրծել:

-Իսկ ես չեմ հասկանում, թե ինչպես կարող ա մայրը երեխային, ում երակներով հոսում ա իր արյունը, թողնի առանց սիրո ու նետի ինչ-որ տուն ինչ-որ դայակի հետ:Անսրտություն:

Ժաննան դերասանական խաղով գլուխը շարժում է աջից ձախ և հոգոց հանում առանց էջից կտրվելու:Էմման բացում է աչքերը, կիտում հոնքերը և ուշադիր նայում նրան:

-Ի՞նչ նկատի ունես:

-Առանձնապես ոչ մի բան:Վաղվա դասի թեման էդ ա, հիմա կարդում եմ ու զարմանում:

Այդուհանդերձ Էմմային աղջկա քմծիծաղով և հեգնանքով պատասխանը դուր չի գալիս:Վայրկյաններ նայելով մեկ կետի ուղղությամբ և մտածելով ինչ-որ բանի մասին՝ նա վեր է կենում և քայլում դեպի աստիճանները:

-Որ Վարդանը գա, կասես՝ ես սենյակում եմ:

-Անպայման:

Եվ կինը բարձրանում է երկրորդ հարկ, Ժաննան շրջում է հայացքը դեպի նրա հետքը և չարությամբ նայում:

-Քանի շուտ ա, վայելի էս տան ամեն մի անկյունը:

***

Բացվում են մուգ շագանակագույն աչքերը։Աղջիկը քնաթաթախ հայացքով նայում է շուրջը, գլուխը բարձրացնում բարձից, ինչից անմիջապես հետո ձեռքը տանում է դեպի ճակատը և ծանր հոգոց հանում:Վայրկյաններ անց փորձում է հիշել և հասկանալ, թե որտեղ է պառկած:Ուսումնասիրելով անկողնինը և միջավայրը՝ խորը շունչ է քաշում և վեր կենում:Նա ընկնում է շապիկի փնտրտուքներով, որը ժամեր առաջ իր մարմնից հեռացրել է կապուտաչյան:Կանգնելով հայելու առաջ միայն կարմիր կրծկալով և սև կիսաշրջազգեստով՝ օրիորդը նայում է ուսերին և պարանոցից փոր-ինչ ներքև գտնվող կապտուկներին:Մատները հպվում են դրանց, և ակամայից ժպիտ է հայտնվում նրա երեսին:Սևահերը, հավանաբար, հիշում է թեժ համբույրները, որոնց ապացույցն այժմ մարմնի հետքերն են:Գայանեն րոպեներ շարունակ փնտրում է շապիկը սենյակով մեկ, սակայն չի կարողանում գտնել և նյարդային շարժումով մազափունջը հետ է տանում երեսից:Նա ձեռքերը տեղադրում է գոտկատեղին և հարցնում ինքն իրեն.

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now