Մաս 79.

447 195 9
                                    

Ասում են՝ ոչինչ չի կարող փոխարինել հին ընկերությանը:Տարիները չեն ավելացնում ընկերներին

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ասում են՝ ոչինչ չի կարող փոխարինել հին ընկերությանը:Տարիները չեն ավելացնում ընկերներին. դրանք տանում են նրանց հեռու, ստեղծում բաժանման եզրեր:Իսկ ժամանակը փորձում է իրական ընկերությունը հավատարմությամբ, հանդուրժողականությամբ, նվիրվածությամբ։Ընկերական շրջապատը փոքրանում է, սակայն դա կազմված չի լինում կեղծավոր մարդկանցից:Եվ նույն ընկերությունն այժմ երիտասարդներինն է, որոնք, չնայած ահարկու անձրևին և փոթորկին, չնայած խոնավ և անհարմար պայմաններին, ծիծաղում են լիաթոք, ուրախանում և մոռանում ժամանակի մասին:Թեև նրանց շրջանն այժմ ամբողջովին չէ, բայց դա պատճառ չի հանդիսանում, քանի որ մյուս երկուսին անհրաժեշտ է միայնակությունը:

-Արմինեի հետ խոսել ե՞ս, Վի՛լ:

-Ը-հմ:

Վիլյան ծամում է քաղցրավենիքը և շարունակում.

-Ասեց, որ ընտանիքով պետք ա գնային ռեստորան՝ պապայի նոր գործընկերոջ ընտանիքի հետ ճաշելու:

Կապուտաչյան և Նարեկն ուշադիր նայում են աղջիկներին, ովքեր չեն հասկանում հայացքների խորհրդավոր իմաստը:Գայանեն հարցնում է եղբորը.

-Լավ ե՞ք, Նա՛ր:

-Ե՞րբ են գնացել ճաշելու:

-Ժամը երեկոյան ութին, եթե չեմ սխալվում:Կբացատրե՞ս՝ ինչ ա էղել:

Սևահեր երիտասարդը պատասխան չի տալիս քրոջը:Նա նայում է Հայկին, երկու տղաները ժպտում են:Կապուտաչյան, հայացքը սիրելիից երկար ժամանակ չհեռացնելով, պատասխանում է.

-Հարցն էն ա, որ Դավթյանների ընտանիքը ճաշել ա Բալանյանների ընտանիքի հետ, աղջիկնե՛ր:

Վիլյան և Գայանեն մտածում են, ծիծաղում, ապա միաժամանակ հնչեցնում.

-Խե՜ղճ Արմինե:

Հանկարծ կանաչաչյան ինչ-որ բան է հիշում և ոգևորված ձայնով հարցնում ընկերոջը.

-Նա՜ր, նվերը տվել ա՞:

-Չեմ կարծում:Ինքը չգիտեր՝ ում հետ ա անցկացնելու էս երեկոն:Բայց կտա մոտ օրերս:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now