Մաս 37.

421 189 21
                                    

Էմման քայլում է ձախից աջ, աջից ձախ, քայլերով չափում հյուրասենյակի երկարությունն ու լայնությունը:Բջջայինը նրա շուրթերի մոտ է, երևում է, որ կինը նյարդայնացած է:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Էմման քայլում է ձախից աջ, աջից ձախ, քայլերով չափում հյուրասենյակի երկարությունն ու լայնությունը:Բջջայինը նրա շուրթերի մոտ է, երևում է, որ կինը նյարդայնացած է:

-Եթե զանգեմ Վարդանին, չի կարող աշխատանքը թողնել ու գալ:

Գլխով հաստատակամ շարժում է անում և արագ տեմպերով լքում հյուրասենյակը:

***

-Վիլյա՛, ի՞նչ գործ ունես անծանոթ աղջկա տանը:Հենց առաջին օրը գնացել ու մնացել ա:

Ժաննան, հանգիստ սրտով շունչ քաշելով, մահճակալից ոտքի է կանգնում և քայլում դեպի դուռը:Վայրկյաններ շարունակ դադարեցնում է քայլքը և բարձրաձայն խոսում.

-Տեսնես՝ Էմման զանգել ա՞ պապային:

Նա նայում է մեկ կետի ուղղությամբ և կրծում եղունգը:

-Աստվա՛ծ իմ:Խի՞ հենց ինքը պետք ա իմանար:

Ձեռքը դնում է գլխին և դուրս գալիս ննջասենյակից:

***

Գայանեի երեսը մխրճված է ճերմակ բարձի մեջ, ձեռքերով գրկել է այն:

-Զզվում եմ իրանից:

Թվում է՝ նա բարկացած և վիրավորված է կապուտաչյայի ստից:Միգուցե ստերի՞ց:Ինչևէ, սևահերը լավ չէ տրամադրված երիտասարդի հանդեպ:Եվ ի՞նչ կլինի նրանց միջև, երբ հանդիպեն:Ավելի ճիշտ, ի՞նչ տեսակի բախում կլինի:Եվ կվերջանա՞, արդյոք, առանց Հայկի ոսկորների կոտրվածքի կամ ուղեղի ցնցման:Ոչ ոք չի կարող գուշակել:Օրիորդը, ով դեռ երեկ գիշեր լաց էր լինում տղայի գրկում, այժմ ամբողջ սրտով ցանկանում է
դանակներ խրել նրա մարմնի մեջ, դաջվածքներով և գեղեցիկ մարմնի մեջ...Իսկ ինչու՞ են սևահերի մտքերը զբաղված կապուտաչյա երիտասարդով:Մի՞թե նրա համար նշանակություն ունի տղայի բնակվելու վայրը:Չէ՞ որ նրանք երեկ են ծանոթացել:Աղջիկը բարձրացնում է երեսը բարձից հեռախոսազանգը լսելուն պես:Նա նայում է էկրանին, տեսնում անունը:Վերջապես շուրթերը ձգվում են լայն և բարի ժպիտով:Շտապում է պատասխանել.

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now