Մաս 63.

421 188 10
                                    

Սևահերը և կապուտաչյան մտնում են այն սենյակը, որտեղ գիշերել է Գայանեն:Վերջինս կողպում է դուռը և աչքերի անտարբեր հայացքով անցնում Հայկի կողքով:Երևում է՝ տղան դեռևս շոկի մեջ է երեկվա ստացած հանկարծակի հաղորդագրությունից, բայց չի կարող լուռ մնալ, քանի...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Սևահերը և կապուտաչյան մտնում են այն սենյակը, որտեղ գիշերել է Գայանեն:Վերջինս կողպում է դուռը և աչքերի անտարբեր հայացքով անցնում Հայկի կողքով:Երևում է՝ տղան դեռևս շոկի մեջ է երեկվա ստացած հանկարծակի հաղորդագրությունից, բայց չի կարող լուռ մնալ, քանի որ անհանգստանում է աղջկա համար:Թեև երիտասարդի հայացքը սառն է և դաժան, միևնույնն է, չի կարողանում չնայել սևահերին:Նա նստում է անկողնու ծայրին և ձեռքի շարժումով կանչում տղային իր կողքին:Կապուտաչյան, խորը շունչ քաշելով, մոտենում է և նստում աղջկանից մի փոքր հեռու:Այժմ հարկավոր է պահպանել այդ հեռավորությունը:Գայանեն ատամի տակ է վերցնում ստորին շուրթը և անհանգիստ կերպով նայում հատակին:Հայկը հարցնում է կոպիտ ձայնով.

-Էսօր կսկսե՞ս:

Սևահերը գլխով դրական պատասխան է տալիս:

-Երևի հիշում ես բռնաբարության հետ կատարված դեպքը:Երբ դու կարդացիր իմ օրագիրը, ու ես ստիպված էի պատմել քեզ:

-Շարունակի:

Աղջկա ձայնը դողում է, բայց կապուտաչյան փորձում է ուշադրություն չդարձնել դրա վրա և ինքն իրեն հավասարակշռության տակ պահում:

-Էդ ամենն իմ հետ արել ա ինձ համար շատ հարազատ ու թանկ մարդ:Էն մարդը, ումից ես երբեք չէի սպասի նման քայլ:

Աղջիկը չի համարձակվում բարձրացնել երեսը, իսկ Հայկի պարանոցի երակները ձգվում են և ի հայտ գալիս:

-Ինքը երբեք անտարբեր չի էղել իմ նկատմամբ:Բայց ես միշտ իրան որպես լավ ու մոտ ընկեր եմ համարել:Ամեն անգամ փորձում էր շահել սիրտս, չէր հանձնվում:

-Ու մի արևոտ ու սիրուն օր որոշեց բռնաբարե՞լ:

Տղայի ձայնը բավականին բարկացած և բարձր է հնչում, իսկ բառերն այնպիսի մեծ ցավ են հասցնում Գայանեին, որ նա անմիջապես հայացքը հատակից թեքում է նրա երեսին, կիտում հոնքերը, կրկին նայում գորգին:Հայկը ձեռքն անցկացնում է դեմքով և փակում աչքերը:

-Հա, շատ ճիշտ ես:Ուշադրություն չդարձնելով իմ կամքին՝ որոշեց բռնաբարել ու հասնել իր ուզածին:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now