Մաս 42.

392 193 3
                                    

-Որտե՞ղ ա Ելենան:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Որտե՞ղ ա Ելենան:

Տղամարդը նայում է աջ, ձախ, նրա երեսը կարմրած է, ճակատին ջրի կաթիլներ են հայտնվել:Կապուտաչյան արհամարհական հայացքով պատում է տղամարդուն, ապա խոսում.

-Հիվանդասենյակում:

Գլխի շարժումով ցույց է տալիս անհրաժեշտ դուռը, և տղամարդը վազում է դրա մոտ՝ մտնելով ներս և փակելով այն իր հետևից:Հայկն ուղղվում է, սևահերը՝ մոտենում նրան:

-Պապադ ա՞:

Աղջիկը հարցնում է և ուշադրությամբ զննում երիտասարդի դիմագծերը. կոպիտ են, սառնություն ներշնչող:

-Հա:

Գայանեն նայում է մեկ կետի ուղղությամբ, ապա կրկին շրջվում դեպի Հայկը:

-Հոգնած տեսք ունես:

-Մի քիչ:

Երիտասարդը չի ժխտում:Վայրկյաններ շարունակ մտածելուց հետո նա ամբողջ մարմնով պտտվում է դեպի օրիորդը:

-Մերսի, որ հետս ես:Մերսի, որ մենակ չես թողնում:

Կապուտաչյայի հայացքը վազում է մուգ շագանակագույն աչքերի միջով, նույնպիսի կոպիտ դիմագծերով, կանգ առնում աղջկա շուրթերին:Գայանեն նկատում է արդեն երկրորդ անգամ և կախում գլուխը:

-Միշտ պատրաստ եմ:

Հիշելով իր երկարատև բացակայության մասին՝ աղջկա բիբերը խոշորանում են:

-Ի՞նչ էղավ:

-Նարեկը...Չգիտի, որ տանը չեմ:Համոզված եմ, որ գնացել ա տուն ու տեսել, որ չկամ:

Սևահերը կիտում է հոնքերը ՝ ատամի տակ վերցնելով ստորին շուրթը:

-Հիմա կզանգեմ:

Հայկը հանում է բջջայինը գրպանից:Օրիորդը չափում է միջանցքի լայնությունը և երկարությունը:

-Անհանգստանում ա, երևի արդեն ինձ ա փնտրում:

-Գա՛յ, կհանգստանա՞ս:Էնքան քայլեցիր, գլուխս սկսեց ցավալ:Արի՛, գնում ենք:

-Ու՞ր:

Աղջիկը երեխայի հայացքով նայում է Հայկին, ով մեկնել է ձեռքը:Տղան պատասխանում է՝ առանց որևէ էմոցիայի և ցինիկության.

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now