Մաս 7.

418 193 1
                                    

Գայանեն աստիճաններով իջնում է ներքև:Հյուրասենյակում գցված է ընթրիքի սեղանը:Նա մտնում է խոհանոց և տեսնում կնոջը:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Գայանեն աստիճաններով իջնում է ներքև:Հյուրասենյակում գցված է ընթրիքի սեղանը:Նա մտնում է խոհանոց և տեսնում կնոջը:

-Տասը րոպեից ամեն ինչ պատրաստ կլինի, կնստես հաց ուտելու:

Աղջիկը վերցնում է խնձորը և կծելով հարցնում.

-Ոչ մեկն ինձ չի ընկերակցելու՞:

-Դեռ ոչ ոք չի վերադարձել:Եթե չգան, հո սոված չե՞ս մնալու:

Անահիտը պատասխանում է՝ չորացնելով ափսեն:Սևահերը նայում է ձեռքին կապված ժամացույցին:

-Գրեթե ժամը յոթն ա:Հոպարն ավելի ուշ ա գալի՞ս:

-Սովորաբար ժամը ութից ինն ընկած ժամանակահատվածում:

-Պարզ ա:

Նա շարունակում է ուտել խնձորը, իսկ կինը վայր է դնում ձեռքի սրբիչը, նայում նրան:Օրիորդը վախեցած հայացք է ընդունում և դադարեցնում ծամելը:

-Ինչ-որ բան ա՞ պատահել:

Աղախինը ժպտում է, կնճիռները հավաքվում են աչքերի ծայրերում:

-Շատ նման ես Էռնային:

-Ը-ըմ, շատ են ասել:Բայց ես ընդհանրապես չէի նմանեցնում մեզ:Մենք տարբեր էինք ամեն ինչով:

Սևահերի աչքերն անմիջապես լցվում են արցունքներով:Հանկարծ լսվում է դռան զանգի ձայնը:Գայանեն մաքրում է աչքերը, ժպտում:

-Փաստորեն, շուտ էկան:

Նա շտապում է դռան մոտ, վերջինիս հասնելով՝ բացում է, երեսը պատվում է անասելի ուրախությամբ:

-Նոութբուքը չէր խաբում:Իրոք սրտակեր ես:

Օրիորդը կատակելով մեկնում է ձեռքերը, գրկում երիտասարդին:

***

Վիլյան նստած է խոհանոցի սեղանի շուրջ, եղունգները քսում է սև գույնով:Նրա կանաչ աչքից արցունք է ընկնում և լղոզում քսածը:

-Էսօր իմ օրը չի:

Մյուս ձեռքով աչքը մաքրելով՝ նա վերցնում է բամբակը, մաքրում սև լաքը, կրկնում լսած խոսքերը.

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now