Մաս 80.

518 189 26
                                    

Հանգստյան երկու օրերը՝ շաբաթը և կիրակին, անցնում են բավականին ակնթարթորեն:Դրանց հաջորդում է բոլորի կողմից չսիրված և չսպասված երկուշաբթին:Ամեն բան ընթանում է իր հունով

Ops! Esta imagem não segue as nossas directrizes de conteúdo. Para continuares a publicar, por favor, remova-a ou carrega uma imagem diferente.

Հանգստյան երկու օրերը՝ շաբաթը և կիրակին, անցնում են բավականին ակնթարթորեն:Դրանց հաջորդում է բոլորի կողմից չսիրված և չսպասված երկուշաբթին:
Ամեն բան ընթանում է իր հունով. երիտասարդները հաճախում են համալսարանական դասերին, Մայան և իր ընտանիքը լքել է երկիրը դեռ երեք օր առաջ, Էմման շարունակում է ամուսնու ընտանիքը քանդելու փորձերը, Սառան և Ելենան ցանկանում են զրուցել Հայկի հետ, սակայն չեն կարողանում տանը հանդիպել տղային, Էլիան փոքր-ինչ հանգիստ է վերցնում  Անահիտի գալուն պես , Լիլին այլևս չի դժգոհում իր ընտանեկան կարգավիճակից, Մարիան աջակցում է դստերն ամեն հարցում:

Վիլյան հոցոց է հանում, վերցնում սևահերի տետրը և խոսում.

-Դեմ չես, չէ՞, եթե տնայինն արտագրեմ:

-Որ մի քիչ նստես ու մտածես, մի բան դուրս կգա, Վի՛լ:

Գայանեն պատասխանում է բարի ժպիտով և շրջվում դեպի գրատախտակը:Արմինեն կլանված է բջջայինի մեջ:

-Երեք տարիների ընթացքում ընդամենը երեք անգամ տնային գրեցի, Կարախանյանը որոշեց, որ պետք ա մեզ էսպիսի ծանր ու ձանձրալի հանձնարարություն տա:

-Իսկ չտեղեկացրե՞ց, որ նոր դասախոսն անպարտաճանաչ ա:Արդեն հինգ րոպե անցել ա դասից:

-Չէ, նույնիսկ ազգանունը չասեց:

Աղջիկների խոսակցությունն ընդհատվում է նրանց երրորդ ընկերուհու երջանիկ քմծիծաղով:Նա իր ուղղությամբ շեղում է Գայանեի և Վիլյայի ուշադրությունը։Արմինեն դանդաղ բարձրացնում է հայացքը բջջայինից և վախեցած նայում ընկերուհիներին:

-Ի՞նչ:

Վիլյան և Գայանեն թեթև ծիծաղում են:Վերջինս ձևական շարժումներով արտաբերում է.

-Ինչե՜ր ասես, որ չի անում սերը մարդու հետ:

-Ի՞նչ սեր:Ես ուղղակի նկար էի նայում:

Կանաչաչյան, բարձրացնելով հոնքը վեր, հարցնում է.

-Ը-հմ:Նկարի մեջ միամիտ շիկահեր, բաց շագանակագույն աչքերով, իդեալական կազմվածքով ու շլացուցիչ ժպիտով երիտասարդ չէ՞ր:

Իրականության Սահմաններին Onde as histórias ganham vida. Descobre agora