Մաս 68.

396 190 8
                                    

___Մեկ շաբաթ անց___

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

___
Մեկ շաբաթ անց
___

-Պատրաստ չե՞ս:

Սառան նյարդայնացած բարձրացնում է ձայնը՝ մտնելով առանձնատան ամենասառը մթնոլորտ ունեցող ննջասենյակը:Կինն իր տարիքի համեմատ բավականին գեղեցիկ և երիտասարդ տեսք ունի:Նրա հագուստը և մազերի ձևավորումը տոնական են, թուխ մաշկով պատված դիմագծերը թաքնված են շպարի ներքո:

-Չի լինում կոճկել սրանք:

Կապուտաչյան՝ բարկացած և կարմրած երեսով, շրջվում է դեպի մորաքույրը և մեկնում ձեռքերը՝ ցույց տալով սպիտակ վերնաշապիկի կոճակները:Նա հոգոց է հանում և կրկին կանգնում Սառային մեջքով՝ նայելով դիմացի առանձնատան պատուհանին:Կինը բարի ժպիտով մոտենում է նրան և կանգնում առջևում:

-Էնպես ես նյարդայնանում ու անհանգստանում, ասես քո տոնն ա:

Սառան օգնում է երիտասարդին «անհավանական» դժվար հարցում:Հայկը արտաբերում է բարկացած ձայնով՝ օձիքը պարանոցից փոքր-ինչ հեռացնելով.

-Չեմ հասկանում՝ ինչ ա հետս կատարվում:

-Գայանեի հետ ա՞ կապված:

-Ասեցի՝ ես կուղեկցեմ իրան, չհամաձայնվեց:

-Իսի ի՞նչ էիր ուզում:Ո՛չ ընկերդ ա տեղյակ ձեր վաղաժամ հարաբերությունների մասին, ո՛չ՝ Սևակն ու Էլիան:Ամեն ինչ էդքան հեշտ չի, ինչքան դու ես պատկերացնում:

Տղան իջեցնում է ձախ ձեռքը՝ մեկնելով աջը:

-Ինչքան համոզում եմ, որ Նարեկն իմանա, չի թողնում՝ ասեմ:Ուղեղումս չի տեղավորվում էդ աղջկա մտածելակերպը:

-Հանգի՛ստ, Հա՛յկ:

Կինը ծիծաղում է կապուտաչյայի անհանգստության վրա և ձեռքը դնում նրա վառվող այտին:

-Ժամանակը կգա, ամեն ինչ իր տեղը կընկնի:Էդքան մի՛ մտածի մանրուքների մասին:

Սառան մոտենում է աթոռին և վերցնելով կախված կապույտ պիջակը՝ պահում է, որպեսզի Հայկը հագնի:Նա ավելի է վրդովվում:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now