Մաս 23.

396 190 0
                                    

Երիտասարդները նստած են մեծ և հիանալի տեսք ունեցող այգում:Օդն ավելի պարզ է և մաքուր, քան տան միջավայրում:Վառ կանաչը չի խանգարում ընկերներին լավ ժամանակ անցկացնել:Իսկ փափուկ, տափակ բազմոցները և համեղ ուտելիքն ավելի են բարձրացնում նրանց տրամադրությու...

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

Երիտասարդները նստած են մեծ և հիանալի տեսք ունեցող այգում:Օդն ավելի պարզ է և մաքուր, քան տան միջավայրում:Վառ կանաչը չի խանգարում ընկերներին լավ ժամանակ անցկացնել:Իսկ փափուկ, տափակ բազմոցները և համեղ ուտելիքն ավելի են բարձրացնում նրանց տրամադրությունը, գեղեցկություն հաղորդում միջավայրին և մեղմում քաղցը:Տղաները և՛ ուտում են, և՛
միաժամանակ տարբեր կատակներ անում, ծիծաղում:Իսկ Գայանեն միայն բարի ժպիտ է ցուցաբերում երիտասարդների արարքներին:Իրականում նա շատ է ամաչում:Երկու անծանոթ տղաներ, որոնցից մեկի աչքն անընդհատ իր վրա է, և կապուտաչյան, ում հետ արդեն բախվում է երկրորդ անգամ, սակայն նա միայն համալսարանի միջադեպն է հիշում:

-Ու ամբողջ ուտելիքը թափվեց գետնին, գժական նոպաներն ի հայտ էկան, դուրս էկավ լսարանից:Ես էդքանից հետո ո՞նց էդ աղջկա հետ հարաբերությունները շարունակեմ:Էլ չեմ խոսում ամուսնանալու, ընտանիք կազմելու մասին:

Շիկահերը ոգևորված պատմում է ժամեր առաջ կատարվածի մասին, Նարեկը լսում է նրան, իսկ Հայկի հայացքն ընկնում է սևահերի վրա, ով խաղում է մազափնջի հետ և նայում այգու մյուս կողմը:Եղբայրը կտրվում է զրույցից և քրոջը հարց տալիս.

-Գա՛յ, ինչ-որ բան ա՞ էղել:

-Ի՞նչ:

Գայանեն շրջում է հայացքը և անտեղյակ կերպով նայում նրան:

-Ասում եմ՝ բան ա՞ էղել:Շատ մտամոլոր ես:

-Չէ, Նա՛ր, ի՞նչ պետք ա էղած լինի:Վերջացրել ե՞ք ուտելը:Հավաքե՞մ սեղանը:

Աղջիկն անմիջապես ոտքի է կանգնում:

-Հա, մերսի, ամեն ինչ համով էր:

Արսենը հոգոց է հանում և մեջքով հպվում բազմոցին:

-Խնդրեմ, բայց ես մենակ գազօջախից հանել եմ կարկանդակն ու կտրտել աղցանների բանջարեղենը:

-Մերսի:

Տղան նայում է սևահերին, վերջինս՝ նրան:Հայացքնե՜ր...

-Խնդրեմ:

Գայանեն գլխով է անում և ուղևորվում դեպի դուռը:

Իրականության Սահմաններին Donde viven las historias. Descúbrelo ahora