Մաս 39.

369 187 2
                                    

Կապուտաչյան օրվա ընթացքում միլիոնավոր անգամներ մտնում է գեղեցիկ բակը:Նա ձեռքերը դրել է գրպաններում, քայլում է առաջ՝  բակն ուսումնասիրելով:Թվում է՝ ոչ մի արտասովոր բան չկա:Հայկը ոտքը դնում է դռնից ներս, հանում կոշիկները և առաջանում:

Hoppsan! Denna bild följer inte våra riktliner för innehåll. Försök att ta bort den eller ladda upp en annan bild för att fortsätta.

Կապուտաչյան օրվա ընթացքում միլիոնավոր անգամներ մտնում է գեղեցիկ բակը:Նա ձեռքերը դրել է գրպաններում, քայլում է առաջ՝ բակն ուսումնասիրելով:Թվում է՝ ոչ մի արտասովոր բան չկա:Հայկը ոտքը դնում է դռնից ներս, հանում կոշիկները և առաջանում:

-Մամ, ես տանն եմ:

Տեղեկացնում է իր խռպոտ ձայնով, այնուհետև բարձրանում աստիճաններով վեր, սակայն մորից նա պատասխան չի ստանում:

-Մա՞մ:

Հասնում է երկրորդ հարկ, փնտրում միջանցքում, ապա մտնում ննջասենյակ:

-Մա...

Բացում է սպիտակ դուռը, դռան հետ մեխանիկորեն բացվում է տղայի բերանը:Նա ապշում է, երբ տեսնում է կնոջը՝ անգիտակից վիճակում հատակին ընկած:Չի կարողանում խոսքն ավարտել, քանի որ արագ վազում է դեպի մայրը և կռանում ծնկների վրա:

-Մա՞մ...Մա՛մ:

Կնոջ գլուխը դնում է ոտքերին, շրջում մարմնով դեպի իրեն և սկսում թափահարել և գոռալ:Ոչ մի արձագանք:Հայկի աչքերն ակնթարթորեն վերածվում են մուգ կապույտ խորշերի, որոնք նմանվում են մթագնած ամպերի:Դրանք պատրաստ են կայծակնահարել:Տղան վերցնում է թեթևամարմին կնոջն իր ձեռքերի մեջ և շտապողականությամբ լքում ննջարանը:

***

Սևահերը նստած է պատուհանագոգին:Նա փակել է աչքերը, շարժում է գլուխն ականջներում հնչող երգի ռիթմերին համաձայն:Պատուհանները բաց են:Աղջիկը գլուխը հպում է սառը պատին, երգը դեռ շարունակում է հնչել, իսկ նա բացում է մուգ շագանակագույն բիբերը:Ակնթարթորեն նայում է առջևի առանձնատան ապակիներին և, միգուցե, նա էլ չի զգում, թե շուրթերն ինչպիսի լայն ժպիտ են ցուցադրում:Թերթելով հայացքը պատուհանից ներքև՝ տեսնում է, թե ինչպես է կապուտաչյան, գրկած մի կնոջ, վազում դեպի իր մեքենան:Գայանեն անմիջապես հանում է ականջակալները՝ խառնվելով իրար:

-Հա՛յկ:

Ձայն է տալիս տղային, ով կնոջը տեղավորում է մեքենայի հետևի նստատեղին և նայում ձայնի ուղղությամբ:Նա փակում է դուռը և ցանկանում նստել, երբ լսում է երկրորդ գոռոցը:

Իրականության Սահմաններին Där berättelser lever. Upptäck nu