Մաս 61.

430 187 12
                                    

[ Bebe - Cocaine ]

اوووه! هذه الصورة لا تتبع إرشادات المحتوى الخاصة بنا. لمتابعة النشر، يرجى إزالتها أو تحميل صورة أخرى.

[ Bebe - Cocaine ]

Ուշ գիշեր...Ինչե՜ր ասես կարող են պատահել գիշերվա մթում, խավարում:Եվ միայն օրվա այս ժամին է, երբ բոլորը հիշում են իրենց ցավերը և տառապանքները՝ ողջ առավոտյան և ցերեկ թաքցնելով այդ ամենը ներսում:Քայլելով ուրախ, անցկացնելով յուրաքանչյուր տրված վայրկյանն ու րոպեն անհոգության մեջ՝ ստեղծվում է մի բարակ պատ հիշողությունների և ներկայի միջև:Այն հեշտությամբ քանդվում է, երբ գլուխը հպվում է սառը բարձին, իսկ մարմինը՝ անկողնուն:
Եվ որքան էլ Էմման փորձի գաղտնի պահել իր զգացմունքները, եթե իհարկե դրանք գոյություն ունեն, նրա մոտ չի ստացվում:Յուրաքանչյուրն օրերից մեկ օր պոռթկում և դուրս նետում է ամբողջ հավաքված ցավը, սխալները, խիղճը:Կինը գտնվում է լոգարանում, կանգնած է հայելու առաջ և լաց է լինում:Բջջայինը գտնվում է նրա ականջի մոտ, չի ցանկանում, որպեսզի լսվի իր լացի ձայնը, բայց դա անհնար է:Նա մաքրում է աչքերը և խոսում.

-Շուտով մաման կգա քո հետևից:Կվերցնի քեզ ու կտանի զբոսնելու ամենալավ տեղերը, որտեղ դեռ չես էղել:

Կինը բերանը փակում է ձեռքով՝ ավելի շատ չհեկեկալու համար:

-Մաման էլ քեզ ա շատ սիրում:Բարի գիշեր:

Մաղթում է հեռախոսի մյուս կողմում գտնվող անձնավորությանը և ընդհատում զանգը:Բջջայինը դնելով ծորակի ծայրին՝ նա դանդաղ իջեցնում է ծնկները ներքև և հպվում սառը սալիկներին:Փակում է երեսը, հեկեկում:Միայն նրա մարմինն է շարժվում, սակայն ձայն չի լսվում:
Մի քանի վայրկյան անց, երբ կինը բարձրանում է ոտքի՝ լվացվելով և կարգի բերելով տեսքը, դռան հետևից կորչում է երկար ժամանակ այնտեղ գտնվող և նրան հետևող ստվերը:

***

-Նորից նկարնե՞ր:Նորից էս անմիտ ու հիմար նկարները:

Մայան պառկած է անկողնում, թերթում է սոց. կայքերից մեկը, երբ հանդիպում է երջանիկ վեցնյակի նկարին:Տեսնելով ընկերոջը մեկ ուրիշի ուսը գրկած՝ աղջիկն ավելի է բարկանում և բջջայինը նետում մահճակալի առջև գտնվող մարմնագույն պատին:Այն կտոր-կտոր է լինում:Սևահեր աղջիկը ոտքի է կանգնում, նյարդային քայլերով մոտենում անկողնուց մի փոքր հեռու գտնվող դարակին և բացում այն:Դուրս բերելով սպիտակ շիշ, որը նման է դեղի տուփի՝ դատարկում է ձեռքի մեջ մի քանի կոճակ և անմիջապես կուլ տալիս առանց ջուր խմելու և երկար մտածելու:

Իրականության Սահմաններին حيث تعيش القصص. اكتشف الآن