Մաս 85.

385 199 8
                                    

Իսկ ինչպե՞ս կվարվեիր դու, եթե վաղ առավոտյան, երբ քնած ես տաք և հարմարավետ անկողնում, տեսնում ես հիանալի երազ և ժպտում, և մի քանի վայրկյան հետո ականջիդ տակ հնչում է այնպիսի բարձր ձայն, որ անիծում ես աշխարհում գտնվող բոլոր իրերին և մարդկանց:Կբարկանա...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Իսկ ինչպե՞ս կվարվեիր դու, եթե վաղ առավոտյան, երբ քնած ես տաք և հարմարավետ անկողնում, տեսնում ես հիանալի երազ և ժպտում, և մի քանի վայրկյան հետո ականջիդ տակ հնչում է այնպիսի բարձր ձայն, որ անիծում ես աշխարհում գտնվող բոլոր իրերին և մարդկանց:Կբարկանայի՞ր:Վրե՞ժ կլուծեիր:Կշարունակեիր քնե՞լ, թե՞ ամբողջ օրը կանցկացնեիր գլխացավի մեջ:Արմինեն որոշում է համախմբել այս ամենը:Նա բղավում է՝ ձեռքով ճակատը բռնելով և աչքերը փակելով.

-Հիմարնե՛ր:Ո՞վ ա մարդուն էսպիսի ձևով արթնացնում ժամը տասնմեկին:

Գայանեն և Վիլյան ծիծաղում են բարձր ձայնով:

-Ես ոչ մի ծիծաղելի բան չեմ տեսնում, գժե՛ր:

Աղջիկը գլուխը կրկին դնում է բարձին և փորձում կենտրոնանալ քնելու վրա:Գայանեն քաշում է վերմակն աղջկա վրայից և նեղացած ձայնով հարցնում.

-Ուշադրություն չես դարձնու՞մ մեր չարչարանքներին:

Արմինեն պտտվում է որովայնի վրա:

-Միշտ անշնորհակալ ես էղել, Արմինե՛ Դավթյան:

-Ու էդքանից հետո դուք ե՞ք նեղանում:Ես պետք ա ձեզ դուրս նետեմ իմ պատուհանից, Վիլյա՛:

Աղջիկները քմծիծաղ են տալիս:

-Փուչիկներով պատվա՞ծ, թե՞ ծաղիկներով պատված պատուհանից:

Նրանք ծալում են իրենց ձեռքերը որովայնի առաջ և հպարտ ձևով ժպտում:Արմինեն դանդաղ բարձրացնում է գլուխը և նայում շուրջը:Ննջասենյակն ամբողջությամբ զարդարված է արծաթագույն, բաց և մուգ վարդագույն փուչիկներով, որոնք ունեն կլոր, սրտերի և թվերի տեսք, գունավոր վարդերով և առաստաղից կախված նկարներով:Սևահեր օրիորդի բերանն ակամայից բացվում է:

-Էս ամենն էսօր ե՞ք արել:

Ընկերուհիները գլխով տալիս են դրական պատասխան:

-Ո՞նց:Ե՞րբ:

Վիլյան մոտենում է ընկերուհուն, քաշում ձեռքից՝ ընթացքում խոսելով.

-Մենք ընդունակ ենք ամեն ինչի, Արմի՛ն:Եթե ինչ-որ բան դնում ենք մեր մտքին, անպայման անում ենք:Իսկ հիմա վեր կաց, դեռ շատ աշխատանք ունենք անելու:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now