Մաս 64.

398 190 3
                                    

Երեք մեքենաները կանգ են առնում քաղաքի թանկարժեք և հայտնի հիվանդանոցներից մեկի առաջ:Շիկահերը հանգիստ դուրս է գալիս մոխրագույն Toyota Camry-ից և ուղևորվում դեպի մուտքը:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Երեք մեքենաները կանգ են առնում քաղաքի թանկարժեք և հայտնի հիվանդանոցներից մեկի առաջ:Շիկահերը հանգիստ դուրս է գալիս մոխրագույն Toyota Camry-ից և ուղևորվում դեպի մուտքը:

***

-Նա՛ր, կարող ե՞նք մեքենայի մեջ սպասել:Ուղղակի ո՛չ էդ աղջկան եմ ճանաչում, ո՛չ էներգիա ունեմ՝ հիվանդանոցի պատերի տակ նստելու:

Սևահերը նստած է եղբոր սպիտակ Rover-ում, նրանց հետևում գտնվում են Վիլյան և Արմինեն:Վերջինս բավականին մտախոհ տեսք ունի:Իսկ Վիլյան սպասում է ընկերոջ պատասխանին:Նարեկը մի պահ մտածում է, ապա խոսում.

-Ավելի լավ կլինի՝ Հկեին ասեմ՝ ձեզ տուն տանի:

Գայանեն անմիջապես արձագանքում է.

-Չէ:

Վիլյան և Նարեկը զարմացած նրան են նայում:

-Խի՞, Գա՛յ, գնացեք մեր տուն, զբաղվեք մի բանով, մինչև մենք գանք:

-Իսկ եթե տաքսով գնա՞նք:

Վիլյան, նստատեղից առաջ գալով և նայելով սևահեր աղջկան, միջամտում է.

-Ի՞նչ տարբերություն, Գա՛յ:Հայկի հետ ավելի ապահով տեղ կհասնենք:

Աղջիկը հուսահատ հայացքով նայում է առաջը:

-Ինչ-որ բան կա՞, որ կուզես պատմել:

-Չէ, կգնանք Հայկի հետ:

Քույրը համաձայնվում է ժպիտով, դրանից հետո երեքն իջնում են սևահեր երիտասարդի մեքենայից և քայլում դեպի սև Audi Q5-ը:Կապուտաչյան կիտում է հոնքերը, երբ տեսնում է աղջիկներին մոտենալիս:Սևահերն ացնում է առջևի նստատեղի կողքով և տեղավորվում հետևում:Երիտասարդը թեթև քմծիծաղ է տալիս, բայց նա ուշադրություն չի դարձնում:Վիլյան միանում է նրան, Արմինեն առանց բառ փոխանակելու նստում է Հայկի կողքին:

-Նարեկն ասեց, որ դու մեզ տուն կտանես, Հա՛յկ:

Կանաչաչյայի բառերից հետո կապուտաչյան հայացքը գցում է առջևի հայելու մեջ, նայում Գայանեին:Վերջինս գլուխն իջեցրել է ապակուն և փակել աչքերը:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now