Մաս 51.

405 188 7
                                    

Գրեթե երկար ժամանակ է, ինչ սևահերը նստած է լսարանում, սակայն ոչինչ չի խոսում:Միայն ուսումնասիրում է հոգեբանության գիրքը, թերթում էջերը և կանգ առնում:Անմիջապես շրջվում է դեպի Արմինեն, ապա նայում Վիլյային և սկսում խոսել

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Գրեթե երկար ժամանակ է, ինչ սևահերը նստած է լսարանում, սակայն ոչինչ չի խոսում:Միայն ուսումնասիրում է հոգեբանության գիրքը, թերթում էջերը և կանգ առնում:Անմիջապես շրջվում է դեպի Արմինեն, ապա նայում Վիլյային և սկսում խոսել.

-Վաղը բոլորս գնալու ենք մեր դաչա, էլ ոչ մի առարկում:

Նա արտաբերում է մեկ շնչով և կրկին պտտվում:Ընկերուհիները զարմացած և ուշադրությամբ նրան են նայում, վայրկյաններ շարունակ փորձում մարսել նորությունը:Վիլյան ձեռքը տեղադրում է աղջկա ճակատին և հարցնում.

-Տաքություն ունե՞ս, Գա՛յ:

-Չէ, խի՞:

Արմինեն պտտեցնում է աչքերը, հոգոց հանում:Վիլյան թոթվում է ուսերը, նայում ընկերուհուն, ապա՝ Գայանեին և պատասխանում.

-Ուղղակի մի պահ քեզ տարօրինակ դրսևորեցիր:

-Ուղղակի զգուշացրի, որ հասցնեք պատրաստվել ճանապարհ ընկնելու համար:Հա, ի դեպ, քո քուրն էլ ա գալու, Վի՛լ:

Հանգիստ տոնով տեղեկացնում է սևահերը և այս անգամ նույնպես շրջում հայացքն առանց պատասխանի սպասելու:Արմինեն հարցնում է անտարբերությամբ.

-Իսկ դու միշտ ե՞ս անկանխատեսելի:

-Անկանխատեսելի կլինեի էն ժամանակ, երբ վաղը առավոտյան ժամը ութին Նարեկը զանգեր ու ասեր, որ իջնեք, քանի որ ինքը սպասում ա ներքևում:Իսկ ես ձեզ զգուշացնում եմ:Շնորհակալություն հայտնեք:

Գայանեն կեղծ ժպիտ է ցուցաբերում:

-Այսինքն, Նարեկը մեր հետ ա՞ լինելու:Ինչ-որ առիթ կա՞:

-Ասեմ ավելին, Արսենն ու...

Օրիորդը խորը շունչ է քաշում, ապա հնչեցնում անունը.

-...Հայկը նույնպես միանալու են մեզ:Առիթը կայանում ա լավ ժամանակ անցկացնելու մեջ:

-Ես չեմ գալիս:

Արմինեն հնչեցնում է մուննաթով և մեջքով հենվում նստարանին:Գայանեն թոթվում է ուսերը:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now