Մաս 52.

391 194 5
                                    

[ Zara Larsson - Lush life ]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[ Zara Larsson - Lush life ]

Շիկահերը նստած է իր ննջասենյակում՝ մուգ շագանակագույն լամինատե հատակի վրա:Անգամ անզեն աչքով կարելի է նկատել, թե ինչ թանկ արժե ապրանքը, որն այժմ անխնա կեղտոտում է Արսենը չիպսերով, խեցգետնով և գարեջրով:Տղան գտնվում է մեծ, պատից կախված հեռուստացույցի առջև, խաղ է խաղում:Կարծես երեկ այստեղ «Արսեն» անունով փոթորիկ չի անցել և չի փշրել ինչ-որ բան:Ամեն բան իր տեղում է, նույնիսկ ավելի կոկիկ և մաքուր, քան նախկինում:Նա կլանված է խաղի մեջ, սակայն չի մոռանում նաև ուտել և խմել:Զանգում է նրա բջջայինը:

-Չեմ պատասխանելու:

Նյարդայնանում է և չի նայում հեռախոսի էկրանին, որը դրված է գրասեղանին:Ուշադրությունը փորձում է կենտրոնացնել խաղի վրա, բայց զանգերը չեն դադարում:Շիկահերը պտտեցնում է իր բաց շագանակագույն աչքերը՝ ձգվելով դեպի սեղանը և վերցնելով բջջայինը:Նա դնում է զանգը բարձրախոսի վրա, բջջայինը հպում ափսեին և շարունակում խաղը:

-Ա՛րս, լսում ե՞ս:

-Հա, Նա՛ր, ասա:

Շիկահերի ձայնում հրաման և շտապողականություն կա:

-Ի՞նչ ես անում:

Արսենը ցանկանում է պատասխանել, բայց ընկերն ընդհատում է նրան:

-Լավ, էդ կարևոր չի:Պատրաստվի, մեկ ժամից գալիս ենք քո հետևից:

Հանգիստ տոնով տեղեկացնում է սևահեր երիտասարդը, ինչից հետո երիտասարդը կիտում է հոնքերը և նայում բջջայինի էկրանին:Նա պարտվում է խաղն ընդամենը վայրկենական անուշադրության պատճառով:

-Սպանելու եմ քեզ, Նարե՚կ:Ի՞նչ ա էղել:Ու՞ր ենք գնում:

Տղան վերցնում է բջջայինը ձեռքին և դնում ականջին՝ ոտքի կանգնելով և հավաքելով իր խրախճանքները:Ընկերոջ պատասխանից հետո նրա երեսին լկտի, սակայն միաժամանակ հաճելի ժպիտ է հայտնվում:

-Արմինեն գալու ա՞:

***

Երկու քույր վիճելով մտնում են առանձնատուն:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now