Մաս 40.

419 190 2
                                    

Կապուտաչյան և Գայանեն գտնվում են հիվանդասենյակներից մեկի դռան առջև:Տղան չի կարողանում նստել, քայլում է աջից ձախ, ձախից աջ, ինչի պատճառով պտտվում է սևահերի գլուխը:Նա տեղավորվել է պատի տակ դրված աթոռներից մեկին և հետևում է երիտասարդի լարված շարժումն...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Կապուտաչյան և Գայանեն գտնվում են հիվանդասենյակներից մեկի դռան առջև:Տղան չի կարողանում նստել, քայլում է աջից ձախ, ձախից աջ, ինչի պատճառով պտտվում է սևահերի գլուխը:Նա տեղավորվել է պատի տակ դրված աթոռներից մեկին և հետևում է երիտասարդի լարված շարժումներին:

-Կնստե՞ս, Հա՛յկ:

Հայացքը նետում է տղայի երեսին, ով դադարեցնում է քայլքը և ձեռքը խրում սև մազերի մեջ:Փակում է աչքերը և հոգոց հանում:Գայանեն վեր է կենում, մոտենում նրան:

-Կնայե՞ս ինձ:

Հայկի հայացքը սևեռված է մեկ այլ ուղղությամբ, իբր չի նկատում սևահերին և չի լսում նրա ձայնը:

-Հա՛յկ:

Ոչ մի արձագանք, միայն մտածմունքներ:Գայանեն, վերցնելով ճերմակ այտերն ափերի միջև, երեսը շրջում է դեպի իրեն:

-Ի՞նչ ես ուզում, Գա՛յ:

Կոպիտ ձայնի հնչողությամբ հարցնում է Հայկը և իջեցնում օրիորդի ձեռքերն իր դեմքից:

[ Lana Del Rey - Blue jeans ]

-Ուզում եմ օգնել:Շատ լարված ես, պետք չի անմիջապես վատի մասին մտածել:Մամադ շուտով կարթնանա, իսկ քո ամբողջ անհանգիստ էներգիան կփոխանցվի իրան:

Թերևս Գայանեն խոսում է մեղմ տոնով, սակայն աղջկա ներսում նույնպես տագնապի ազդանշաններ կան:Եվ ինչու՞ է նա հիմա գտնվում կապուտաչյայի կողքին:
Լսելով սևահերի խոսքերը՝ Հայկն ուշադրությամբ զննում է նրա մուգ շագանակագույն բիբերը, ապա հանձնվում և վայրկյաններ անց նստում:Գայանեն հետևում է նրան, հանգրվանում կողքին և ձեռքը քնքշորեն տեղադրում թիկնեղ մեջքին:Կապուտաչյան, բարձրացնելով հայացքը, հարցնում է.

-Խի՞ ես անում էս ամենը:

Սևահերը վայրկենական հետ է քաշվում՝ ստորին շուրթն ատամի տակ վերցնելով:

-Ուղղակի...Կյանքում լինում են պահեր, որ աչքերում արցունքներ չկան, բայց սրտում մի ողջ օվկիանոս ա:Ես շատ լավ հասկանում եմ ցավդ, դրա համար ցանկանում եմ ուժերիս չափով աջակցել ու կողքիդ լինել:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now