Մաս 74.

429 186 9
                                    

[ Camila Cabello - She loves control ]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[ Camila Cabello - She loves control ]

Սևահերը թակում է մուգ և թանկարժեք փայտից պատրաստված փայլուն դուռը և սպասում:Նա ուղղում է իր ուսին գցած սև, կաշվե պայուսակը և սպասում, մինչ կբացեն դուռն իր համար:Մարմինը ձգող կիսաշրջազգեստը բացում է աղջկա երկար և ուղիղ ոտքերը, իսկ կարմիր, երկարաթև բլուզը մի փոքր մեծացնում է նրա տեսքը:Գայանեն արդեն պտտվում է և ցանկանում հեռանալ, սակայն այդ վայրկյանին բացվում է դուռը:

-Ու՞ր ես փախչում:

Սևահերը կիտում է հոնքերը և շրջվելով ցանկանում մի քանի կոպիտ խոսք հնչեցնել, բայց ապշած կանգ է առնում դռան շեմին և նայում տղայի մարմնին:Աղջկա հայացքը վազում է նրա մկանոտ իրանով, որը պատված է բազմաթիվ և կրքոտ տատուներով:Հայկը նկատում է սիրելիի արձագանքը, այդ իսկ պատճառով կծում է ստորին շուրթը, ծալում ձեռքերը կրծքավանդակի առաջ:Գայանեն վերջապես կտրվում է չնաշխարհիկ տեսարանից և նայում տղայի երեսին՝ կրկին վերադարձնելով սառը դեմքի արտահայտությունը:

-Միգուցե նե՞րս թողնեիր:

Երիտասարդը քմծիծաղ է տալիս և ճանապարհ բացում օրիորդի համար:

-Հա, իհա՛րկե, ուղղակի իմ կողմից անշնորհքություն կլիներ ընդհատել քո ու մարմնիս միջև առաջացած կապը:

Նա արագ մտնում է ներս: Կապուտաչյան փակում է դուռը և ուշադրությամբ զննում աղջկան ոտքից գլուխ:Սևահերն ուղևորվում է հյուրասենյակ և նստում բազմոցին, տղան հետևում է նրան:

-Արդեն ժամը ինն ա, դու դեռ պատրաստ չե՞ս:

Հայկը, տեղավորվելով ընկերուհու կողքին և ուտելով սեղանին դրված թխվածքներից մեկը, արհամարհում է աղջկա հարցը, տալիս իրենը.

-Ես ցնցուղ եմ ընդունելու, ինչ-որ բան կուզե՞ս:

-Հա՛յկ, ձեռք ե՞ս առնում:Ես էկել եմ ձեր տուն, որ դու ինձ տանես դասի:Ի՞նչ էիր անում Նարեկի զանգից հետո:

Գայանեն բավականին բարկացած է:Նա ոտքը գցում է ոտքին՝ բարկացած նայելով կապուտաչյայի գեղեցիկ դիմագծերին:Տղան աչքերն իջեցնում է Գայանեի ոտքերին, մի քանի վայրկյան անց հայտնվում սևահերին ավելի մոտ:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now