Մաս 34.

427 190 2
                                    

Երիտասարդները նստած են հյուրասենյակում:Նրանք դեռ սպասում են պատվերին, որը կատարել են մոտ կես ժամ առաջ:Արսենի կատակներից կարելի է դժոխք ընկնել՝ միայն դրանց վրա ծիծաղելով:Նա շրջապատի ուրախությունն է, առանց ում տեղի չի ունենում ոչ մի հավաքույթ:Նույնի...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Երիտասարդները նստած են հյուրասենյակում:Նրանք դեռ սպասում են պատվերին, որը կատարել են մոտ կես ժամ առաջ:Արսենի կատակներից կարելի է դժոխք ընկնել՝ միայն դրանց վրա ծիծաղելով:Նա շրջապատի ուրախությունն է, առանց ում տեղի չի ունենում ոչ մի հավաքույթ:Նույնիսկ Վիլյայի և Արմինեի սառը վերաբերմունքները փոխվում են շիկահերի և Նարեկի քրոջ հանդեպ:Նրանք իսկապես կարող են լեզու գտնել, միայն ցանկությունը պետք է մեծ լինի:
Շիկահերը տարածում է ձեռքերը և նայելով Արմինեին՝ ոգևորված խոսում.

-Հա, իմիջիայլոց, ես չեմ մոռացել, որ դու էրեկ ինձ ասել ես «հիմար»:Նայի իմ վեհությանը, հասկացի, թե ինչքա՜ն սիրված եմ մոլորակի մարդկության կողմից:

-Արսեն Բալանյանը վեհ ա՞:

Մտածմունքով հարցնում է օրիորդը, իսկ մնացածը սպասում են շիկահերի արձագանքին:Սակայն, փոխարենը, նա սառը և թարս հայացք է նետում աղջկա վրա:

-Կարող ա, բայց ու՞մ ա պետք քո վեհությունը, եթե օդում ես:

Մի փոքր արհամարհանքով և քմծիծաղով հարցնում է Արմինեն, նայում ուղիղ շիկահերի՝ դեղին երանգով պատված աչքերի մեջ:

-Այսի՞նքն:

Նա չի հասկանում, իսկ աղջիկը ստիպված է բացատրել.

-Այսինքն, եթե դու վեհ ես, ուրեմն օդում կախված ես քո բարձրության մեջ:Ոչ մի բան չունես բռնվելու, ու մի շատ գեղեցիկ ու արևոտ օր կընկնես ներքև:Իսկ ընկնելը շա՜տ ցավոտ ա:

Կեղծ խղճահարությամբ պատասխանում Արմինեն, ինչից հետո կորչում է Արսենի ժպիտը, թարս նայվածքը, ինքնագովքը. այն ամենը, ինչը ներկայացնում էր երիտասարդը:Բոլորը լրջանում են, իսկ նա հասկանում է, որ անցավ իրեն հատկացված սահմանի գիծը:Վիլյան դիմում է ընկերուհուն.

-Լավ, Արմի՛ն, պետք չէր էսքան դաժան վարվել քեզ փրկած տղայի հետ:

-Չէ, ամեն ինչ նորմալ ա:

Արտաբերում է շիկահերը, ոտքի կանգնում, քայլում դեպի դուռը:

-Ու՞ր ես գնում, Ա՛րս:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now