Մաս 43.

526 194 21
                                    

Սև Audi Q5-ը կանգ է առնում հսկայական առանձնատան առաջ:Գայանեն և Հայկը արձակում են ամրագոտիներն իրենց մարմիններից, տիրում է անհարմար լռություն:Սակայն կապուտաչյայի մոտ սովորություն է խախտել այն, հարցնում է

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Սև Audi Q5-ը կանգ է առնում հսկայական առանձնատան առաջ:Գայանեն և Հայկը արձակում են ամրագոտիներն իրենց մարմիններից, տիրում է անհարմար լռություն:Սակայն կապուտաչյայի մոտ սովորություն է խախտել այն, հարցնում է.

-Շատ ա՞ զանգել Նարեկը:

Սևահերի հայացքն ընկնում է նրա վրա:Աղջիկը չի կարողանում հստակ ուսումնասիրել երիտասարդի դեմքը, քանի որ մութ է, իսկ մեքենայի լույսը՝ բավականին խամրած:Գայանեն տխուր քմծիծաղ է տալիս և պատասխանում՝ կծելով ստորին շուրթը.

-Եթե քսաներեք անգամը քիչ ա, ուրեմն չէ:

-Մի՛ արա:

Հայկը հնչեցնում է հրամայական տոնով և մատները նյարդային շարժումներով հարվածում ապակու ստորին հատվածին:Սևահերն անհասկանալի հայացքով նրան է նայում:Մարմնի կեսը շրջում է երիտասարդի ուղղությամբ և հարցնում.

-Ի՞նչ չանեմ:

Կապուտաչյան տրորում է հոգնած աչքերը և հոգոց հանում:

-Կարևոր չի:

-Լավ, պետք ա գնամ:Շնորհակալ եմ տուն հասցնելու համար:

Դուռն արդեն բաց է, աղջկա աջ ոտքը՝ դրանից դուրս:Սակայն ուժեղ ձեռքը կանգնեցնում է նրան՝ ամուր բռնելով նուրբ արմունկը:Գայանեն հայացքը նետում է կապուտաչյայի թանաքներով և դրանց տակ գտնվող երակներով պատված ձեռքին:

-Ը-ըմ...Ես եմ շնորհակալ:

Սևահերը նայում է նրա երեսին, որն այժմ ավելի արտահայտիչ է:Ակամայից ստորին շուրթը վերցնում է ատամի տակ, իսկ երիտասարդը՝ նյարդայնանում:

-Ասեցի՝ չանես, չէ՞:

Կոպիտ ձևով արմունկը բաց թողնելով՝ գրեթե բղավում է:

-Ի՞նչ չանեմ, Հա՛յկ:Խի՞ ես գոռում:

Փոքր-ինչ ձայնի ելևէջները բարձրացնելով՝ հարցնում է սևահերը:Տղան ուշադրությամբ զննում է աղջկան, այսբերգները նորից կանգ են առնում շրթունքներին:Երիտասարդի կուրծքը դժվարությամբ է բարձրանում և իջնում, իսկ Գայանեն ցանկանում է խորասուզվել տատանվող ալիքներում:Դրանք այնքա՜ն են գրավում, գրողը տանի:Հայկը ձգվում է սևահերին ընդառաջ, իսկ նա դեռ սպասում է:Տղան մեկնում է ձեռքը և փակում առջևի նստատեղի դուռը:Օրիորդը չի շարժվում, քանի որ ընդամենը մեկ անփույթ հնարք, և երիտասարդը կզգա սևահերի սրտի բաբախյունը:Դա այժմ նրա ամենավերջին ցանկությունն է:Հայկը նայում է մուգ շագանակագույն բիբերի մեջ և շշնջում.

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now