Մաս 62.

436 195 7
                                    

Խաղա՜ղ մթնոլորտ:Շուրջը միայն մաքուր օդ է, որը թափանցում է թոքերը և սառեցնում դրանք:Ոչ մի մարդկային շունչ չի անհանգստացնում:Նույնիսկ արևը չի ցանկանում ծագել:Միգուցե այսօր եղանակը միապաղաղ է լինելու, կամ դեռ շատ վաղ է արևի երևալու և տարածքը ջերմացնե...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Խաղա՜ղ մթնոլորտ:Շուրջը միայն մաքուր օդ է, որը թափանցում է թոքերը և սառեցնում դրանք:Ոչ մի մարդկային շունչ չի անհանգստացնում:Նույնիսկ արևը չի ցանկանում ծագել:Միգուցե այսօր եղանակը միապաղաղ է լինելու, կամ դեռ շատ վաղ է արևի երևալու և տարածքը ջերմացնելու համար:
Եվ այժմ սևահերն այս լռությունը և սառնությունն է վայելում:Նա փորձում է ուշադրություն չդարձնել թեթև սուրող քամուն, ցանկանում է ուտել իր նախաճաշը, մտածել:Փաթաթված լինելով երեկվա վերմակով՝ դանդաղ կերպով շուրթերին է մոտեցնում նարնջի սառը հյութը և փոքր կումեր անում:Գայանեն դեռ գիշերը պետք է խմեր այն:Իսկ գիշերվա հիշողությունները մտադրություն չունեն լքելու աղջկա՝ առանց այդ էլ մառախուղով շաղաղված ուղեղը:Նա նստած է այգու փափուկ և հարմարավետ բազմոցին:Վերցնում է առջևում դրված խլոպիաներով և կաթով լի ափսեն, ուտում:Հայացքն ընկնում է առանձնատան դռանը. այն բացվում է, իսկ մի քանի վայրկյան անց երևում է կապուտաչյան առանց շապիկի:Նա ձեռքն անցկացնում է երեսով, այնուհետև ուսումնասիրում այգին:

Գայանեն նայում է Հայկին, սակայն շատ անտարբեր աչքերի հայացքով:Ենթադրվում է, որ սա սևահերի ծրագիրն է. «Չնայել Հայկին և չհիանալ նրա իդեալական մարմնով ու այդ մարմինը պատող սև թանաքներով»:
Շարունակում է ուտել՝ մյուս ձեռքով ուղղելով վերմակը և ավելի շատ փակելով իր ուսերը:Երիտասարդը հստակ, բայց դանդաղ քայլերով մոտենում է նրան:Գայանեն փորձում է չբարձրացնել հայացքն ափսեից:Հայկը խոսում է առաջինը.

-Բարի լույս:

Նա նստում է աղջկա առաջ՝ զննելով դիմագծերը:

-Բարի:

Ընդամենը յոթից ութ ժամ առաջ նրանք պատրաստ էին տրվել կիրքին և սիրով զբաղվել խոհանոցում:Ի՞նչ է այժմ կատարվում այս երկուսի միջև:

-Բարի ախորժակ:

-Քեզ էլ բերե՞մ:

Կապուտաչյան գլխով բացասական պատասխան է տալիս և կիտում հոնքերը:Գայանեն խուսափում է նայել նրա երեսին:Լռում են:Թվում է, թե լռությունը պատրաստ է կրծել նրանց ներքուստ և չթողնել ոչինչ:Բայց ո՛չ Գայանեն, և ո՛չ Հայկն իրենց նեղություն չեն տալիս ինչ-որ թեմա գտնել՝ խոսակցությունը շարունակելու համար:Սպասելով մի քանի վայրկյան ևս՝ սևահերը հասկանում է, որ հարկավոր չէ հուսալ կապուտաչյայի խոսելուն, այդ իսկ պատճառով վեր է կենում և շրջանցում սեղանը՝ ձեռքում պահելով հյութի բաժակն ու ափսեն:
Երբ անցնում է Հայկի կողքով, տղան ձեռքը դնում է նրա փորին և կանգնեցնում:Սևահերը պահում է շնչառությունը, ցածր ձայն է դուրս թռչում նրա շրթունքներից:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now