Մաս 48.

416 195 5
                                    

Շիկահեր երիտասարդը դանդաղ բացում է առանձնատան դուռը, ուշադիր նայում շուրջը:Աննկատ և հազիվ լսելի ոտնաձայներով շարժվում է առաջ, ցանկանում բարձրանալ աստիճաններով վեր:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Շիկահեր երիտասարդը դանդաղ բացում է առանձնատան դուռը, ուշադիր նայում շուրջը:Աննկատ և հազիվ լսելի ոտնաձայներով շարժվում է առաջ, ցանկանում բարձրանալ աստիճաններով վեր:

-Ը-ըմ...

Լսվում է մոր ձայնը, ով կանգնած է հյուրասենյակի դռան դիմաց՝ ձեռքերը ծալած որովայնի առաջ:Արսենը պտտվում է դեպի կինը:Չհասցրեց փախչել:

-Մամ ջա՞ն:

Ժպիտով և ձեռքերը պարզելով՝ մոտենում է մորը, գրկում:

-Որտե՞ղ էիր ամբողջ գիշեր, Արսե՛ն:

Որդու բույրը քաշելիս մայրը մի փոքր հանգստանում է, իսկ բարկությունը՝ նահանջում:Շիկահերը հետ է քաշվում և ափերի մեջ վերցնում կնոջ՝ փղոսկրի նման ճերմակ և նուրբ երեսը:

-Անհանգստանալու կարիք չկա, դուրսը չեմ գիշերել:

Լուրջ հայացքով տեղեկացնում է նրան, մայրն ուշադրություն է դարձնում որդու կեղտոտ հագուստին:

-Ի՞նչ ա վիճակդ:Խի՞ ես...

-Մա՛մ, վերջացրու:Ես վաղուց փոքր էրեխա չեմ:Եթե ասեցի, որ պետք չի անհանգստանալ, ուրեմն պետք չի:

Արսենը խոսում է բավականին հանգիստ տոնով, փորձում թեթևացնել իրավիճակը:

-Գնա ցնցուղ ընդունելու, ես նախաճաշ կպատրաստեմ:

-Կլինի՞ նախաճաշեմ, հետո ցնցուղ ընդունեմ:

Երեխայի նման կամակոր նայվածքով և տխուր ձայնով հարցնում է նա, կինն արդեն քայլում է խոհանոցի ուղղությամբ:

-Ոչ մի դեպքում թույլ չեմ տա մտնել իմ խոհանոց էսպիսի կեղտոտ ու անփույթ վիճակով:

-Լա՜վ էլի, մա՛մ:

Նվնվալով բարձրանում է աստիճանները:

***

Բացվում են հիվանդանոցի ելքի դռները, երևում են կապուտաչյան և կինը:Տղան իր ձեռքով գրկել է մոր ուսը, ով դեռ գունատ է:Նրանց հետևից դուրս է գալիս տղամարդը:

-Հա՛յկ ջան, ես արդեն լավ եմ, հարկավոր չի բացակայել դասերից:

Որդին չի շտապում պատասխանել:Բացում է Audi Q5-ի առջևի դուռը և սպասում, մինչ մայրը նստում է:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now