Մաս 22.

409 187 15
                                    

Ժաննան բարկացած մտնում է տուն, արագ բարձրանում աստիճաններով վեր:Ստուգելով երկրորդ հարկի բոլոր սենյակները՝ իջնում է առաջին հարկ,  փնտրում տան յուրաքանչյուր անկյունում, սակայն ապարդյուն:Քույրը տանը չէ:Հոգոց հանելով և անհանգիստ դեմքի արտահայտությամբ՝...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ժաննան բարկացած մտնում է տուն, արագ բարձրանում աստիճաններով վեր:Ստուգելով երկրորդ հարկի բոլոր սենյակները՝ իջնում է առաջին հարկ, փնտրում տան յուրաքանչյուր անկյունում, սակայն ապարդյուն:Քույրը տանը չէ:Հոգոց հանելով և անհանգիստ դեմքի արտահայտությամբ՝ հարցնում է ինքն իրեն.

-Որտե՞ղ ա էդ փորձանքը:Ի՞նչ ա արել:Կարող ա՞ պապային զանգեմ:

Հանում է բջջայինը և ցանկանում սեղմել զանգի կոճակը, երբ մտածում է.

-Իսկ եթե պապան տեղյակ չի՞:Ու պապան ինձնից շատ կանհանգստանա:Ի՞նչ անեմ:Էդ ապուշներից ոչ մեկը չի պատասխանում զանգերիս:

Հեռախոսը մոտեցնում է շուրթերին և նայում պատին՝ ոտքն արագ-արագ հատակին հարվածելով:

***

Վիլյան և Արմինեն դեռ չեն վեր կացել:Նրանք նստած են, իսկ բջջայինը Վիլյայի ձեռքին է:Նա ցինիկաբար ծիծաղում է և հարցնում.

-Զանգե՞մ:

-Իհարկե:Էսօր Նարեկին հանգիստ չենք տալու:

-Իսկ եթե չպատասխանի՞:

Ընկերուհին խլում է տեխնիկան և սեղմում զանգի կոճակը, այնուհետև միացնում բարձրախոսը:Զանգերն ընթանում են, իսկ աղջիկներն ուշադրությամբ նայում են առկայծող էկրանին:

***

Քառյակը դեռ կանգնած է միջանցքում:Գայանեն և Հայկը չեն կարողանում թաքցնել իրենց հաճախակի հայացքները, իսկ շիկահերը և Նարեկը զարմացած են:

-Ի՞նչ ասեցիր, Հկե՛:

Կապուտաչյան շրջվում է դեպի ընկերները՝ լսելով Արսենի հարցը:

-Խի՞ եք զարմացել:Սխալ ե՞մ ասել:

Նարեկը պատասխանում է՝ թոթվելով թիկնեղ ուսերը.

-Հենց էդ ա, որ վերջին մի տարվա ընթացքում մենք չենք լսել, որ անունդ ամբողջությամբ ասես:

-Հա ի՞նչ:Դրա համար հիմա ինձ դատի տվեք:

Շիկահերը նայում է Նարեկին, ով բարձրացնում է հոնքը վեր:Ընկերների խոսակցությունն ընդհատում է Գայանեն.

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now