Մաս 28.

398 191 0
                                    

[ Ed Sheeran - Photograph ]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[ Ed Sheeran - Photograph ]

Նա արագությամբ հափշտակում է աղջկան գոտկատեղից և նրա հետ միասին ընկնում գլխավոր փողոցից հեռու:Այժմ ամեն բան լավ է, ոչ մի վտանգ չի սպառնում:Թեև երկուսն էլ վախեցած են, բայց չեն խոստովանում:Արսենն ուսումնասիրում է Արմինեի նուրբ և ճերմակ դիմագծերը վերևից:Աղջիկը պառկած է դեղին և կարճ խոտերի մեջ, որոնք բուրում են անձրևի թողած կաթիլներով, իսկ շիկահերը՝ նրա վերևում:Եթե Արսենն այս պահին թույլ թողնի իր մկանոտ ձեռքերը, ապա ամբողջ մարմնով կընկնի խեղճ օրիորդի վրա:
Տղայի աչքերը վազում են նրա շուրթերով, սակայն նա հասկանում է, որ հարկավոր չէ:Հարկավոր չէ տրվել զգացմունքներին, համենայն դեպս այսպիսի խոնավ և մութ պայմաններում:Մեկ րոպե, զգացմունքնե՞ր:Չափազանցնող բառ է այս երկուսի համար այս պահի դրությամբ:Իսկ Արմինեն մինչ այժմ ուշքի չի գալիս կատարվածից, աչքերը մեկ վայրկյանում տասներկուսից ավել անգամ թարթելով՝ նայում է Արսենին:Վերջինիս շեղելով իրեն ուսումնասիրելու բուռն ցանկությունից՝ հանգիստ և մեղմ տոնով հարցնում է.

-Վեր կկենա՞ս:

Արսենը սկզբում չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, ապա արագ վեր է կենում:Արմինեն նստում է անօգնական երեխայի պես և ծնկները հավաքում որովայնի առաջ:

-Էսօր էստեղ ե՞ս մնալու:

Շիկահերը մաքրում է ցեխոտ տաբատը, իսկ աղջիկը՝ միայն դողում, բառ չի լսվում նրա բերանից:Տղան սա նկատում է և կռանում նրա առաջ:

-Ամեն ինչ նորմալ ա:Էլ վախենալու կարիք չկա:Դու իմ հետ ես:

Ձեռքն ինքնըստինքյան բարձրանում է վեր և սկսում շոյել համակրելի երեսը:

-Ուզում եմ տուն գնալ:

Միգուցե արցունքները խեղդում են Արմինեին, և նա ցանկանում է հենց հիմա հայտնվել մոր տաք գրկում՝ մոռանալով կատարվածի մասին, բայց դեռ զսպում է իրեն:

-Շշ...

Արսենն ավելի է մոտենում և իր ուժեղ բազուկների մեջ առնում աղջկան:

-Կես ժամից տանը կլինենք, չմտածես:

Համբուրում է սևահերի գլուխը և նայում մեկ կետի ուղղությամբ:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now