Սևահերը նյարդայնացած շարժումով մազափունջը տանում է ականջի հետև և հոգոց հանում:

-Կարող ա հիմա խելքին մոտ բան չթվա իմ ասածը, բայց...Մեր մեջ ինչ-որ բան ա կատարվում:Երկուսս շատ լավ զգում ենք էդ, ուղղակի չենք բարձրաձայնում:Մեզ մի քանի փաստեր են հետ պահում դրանից:

Հայկը խոսում է հանգիստ տոնով, օրիորդն ուշադրությամբ նայում է նրան և սպասում փաստերի թվարկմանը:Կապուտաչյան ակնթարթային հայացք է նետում նրա վրա և շարունակում:

-Նախ՝ իմ ամենամոտ ընկերը քո հորեղբոր տղան ա:Դու դրանից ես վախենում:Երկրորդը՝ մենք ծանոթ ենք ընդամենը երեքից չորս օր, բայց հասցրել ենք էդ ընթացքում երկու անգամ համբուրվել:Երրորդ՝ դու շատ հպարտ ես՝ ինչ-որ բան խոստովանելու ու ընդունելու համար:

Վերջին նախադասությունն արտաբերելիս տղան թոթվում է ուսերը և ակնկալում Գայանեից գոնե մեկ բառ:

-Էս ամենն ուղղակի անմտություն ա:

Մեկ բառի փոխարեն հնչում է հինգ բառ, որոնք չեն արդարացնում Հայկի հույսերը:

-Արի՛ հասնենք տուն, նոր կխոսենք:Հարմար չի հա՛մ քո համառությունը տանել, հա՛մ մեքենա վարել:

-Դու քեզ դրսևորում ես էնպես, իբր մենք հարաբերությունների մեջ ենք:Բայց չկա էդպիսի բան, Հա՛յկ:

-Ոչինչ, կլինի:

Նա խոսում է բավականին հաստատակամ և կտրուկ ձևով:

-Ես քեզ չեմ սիրում:

-Ես էլ քեզ չեմ սիրում:

-Ուրեմն խի՞ ես հիմար առաջարկներ անում:

-Որովհետև էդ չի նշանակում, որ որոշ ժամանակ անց չենք սիրելու:

Այսքա՜ն հանգստություն և ինքնավստահություն կապուտաչյա երիտասարդի մեջ...Գայանեն այլևս ոչինչ չի խոսում, շրջվում է դեպի ապակին և փորձում կենտրոնանալ ճանապարհի վրա:Հայկը նայում է սևահերին, այնուհետև ձեռքերից մեկն իջեցնում կաշվե ղեկից և բռնում աղջկա ձեռքը:Նրա մարմնով վայրկենական դող է անցնում, քաշում է իր ձեռքը, բայց երիտասարդը բաց չի թողնում:Վերջապես սևահերը հանձնվում է և ծանր հոգոց հանելով՝ փակում աչքերը:Տղայի երեսին ինքնագոհ ժպիտ է հայտնվում:Ճանապարհի մնացած մասը երիտասարդներն անցկացնում են լռության մեջ:

***

-Ժայն, ախր շատ լավ կանցնի ժամանակն էստեղ:Մի՛ գնա, խնդրում եմ:

Վիլյան բռնում է քրոջ ձեռքերը:

-Վի՛լ, պապան արդեն ուղարկել ա վարորդին, ես տուն եմ ուզում գնալ:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now