Իրականության Սահմաններին

By Shhvme

39.1K 16.8K 708

Աղջիկը հարցնում է՝ ձեռքի թեթևակի շարժումով մաքրելով գլորվող աղի կաթիլը. -Իսկ որտե՞ղ ես կարողանում գտնել ու ճա... More

Մաս 1.
Մաս 2.
Մաս 3.
Մաս 4.
Մաս 5.
Մաս 6.
Մաս 7.
Մաս 8.
Մաս 9.
Մաս 10.
Մաս 11.
Մաս 12.
Մաս 13.
Մաս 14.
Մաս 15.
Մաս 16.
Մաս 17.
Մաս 18.
Մաս 19.
Մաս 20.
Մաս 21.
Մաս 22.
Մաս 23.
Մաս 24.
Մաս 25.
Մաս 26.
Մաս 27.
Մաս 28.
Մաս 29.
Մաս 30.
Մաս 31.
Մաս 32.
Մաս 33.
Մաս 34.
Մաս 35.
Մաս 36.
Մաս 37.
Մաս 38.
Մաս 39.
Մաս 40.
Մաս 41.
Մաս 42.
Մաս 43.
Մաս 44.
Մաս 45.
Մաս 46.
Մաս 47.
Մաս 48.
Մաս 49.
Մաս 50.
Մաս 51.
Մաս 52.
Մաս 53.
Մաս 54.
Մաս 55.
Մաս 56.
Մաս 57.
Մաս 58.
Մաս 60.
Մաս 61.
Մաս 62.
Մաս 63.
Մաս 64.
Մաս 65.
Մաս 66.
Մաս 67.
Մաս 68.
Մաս 69.
Մաս 70.
Մաս 71.
Մաս 72.
Մաս 73.
Մաս 74.
Մաս 75.
Մաս 76.
Մաս 77.
Մաս 78.
Մաս 79.
Մաս 80.
Մաս 81.
Մաս 82.
Մաս 83.
Մաս 84.
Մաս 85.
Մաս 86.
Մաս 87.
Մաս 88.

Մաս 59.

431 194 11
By Shhvme

Սևահերը և կապուտաչյան կանգնած են դրամարկղի մոտ:Գանձապահը հերթով անցկացնում է մթերքները և դասավորում տոպրակների մեջ:Հայկը բավականին մոտ է գտնվում Գայանեին, բայց նա ոչինչ չի խոսում:

-Էս ամոբղջը մի քանի օրվա համար ա՞:

-Չգիտեմ:

Կարճ պատասխան, որը տալիս է սևահերն առանց կապուտաչյայի երեսին նայելու:Տղան կռանում է, ձեռքերն իջեցնում Գայանեի գոտկատեղին և շշնջում.

-Ես դեմ չէի լինի ամեն օր քո հետ գալ առևտրի ու վերջացնել կրքոտ համբույրով:

Աղջիկը հեռու է կանգնում:

-Ը-ըմ...

Հայկը նրա այսպիսի պահվածքից կիտում է հոնքերը և խոժոռվում:

-Կոտրված պահածոն էլ եմ հաշվում:

-Իհարկե:Բայց երկրորդն էլ գումարեք:

Հայկի խոսքերից հետո դրամարկղի մոտ գտնվող կինը զարմանում է, սակայն լռում:
Վերջապես ամբողջ մթերքը լցված է տոպրակների մեջ, Գայանեն բացում է դրամապանակը, դուրս բերում քարտը:Ցանկանում է մեկնել, սակայն նրան արագ կանգնեցնում է կապուտաչյան և խիստ հայացքով նայում:Այնքան աչքերը չի հեռացնում սևահերից, մինչև գանձապահը վճարումը կատարում է տղայի քարտով:Գայանեն շարունակում է լռել, ինչը բարկացնում է Հայկին:
Րոպեներ անց կապուտաչյան տեղավորում է ամեն բան Audi-ի բեռնախցիկում և մոտենում առջևի դռանը՝ նստելով ղեկին:Սևահերը նայում է պատուհանից դուրս և մի փոքր իջեցնում այն:Մեքենան ընթանում է:

-Ինչքա՞ն ես շարունակելու քեզ էսպես պահել:

-Հա՛յկ, էն, ինչ ես թույլ տվեցի սուպերմարկետում, շատ սխալ էր իմ կողմից:

-Էդ ստիպողաբար չէր, Գա՛յ:

Երիտասարդը հայացքը չի կտրում ճանապարհից, բայց զգում է Գայանեի մուգ շագանակագույն աչքերն իր վրա:

-Հենց դրա պատճառով ես ինձ վատ եմ զգում:Ես ազատ վարքի աղջիկ չեմ, ոնցոր քեզ թվում ա ու...

-Դու ի՞նչ գիտես, թե ինձ ինչ ա թվում:

-Էդպիսի կարծիք ա ձևավորվում:Ուղղակի չեմ հասկանում՝ խի եմ ես ինձ քո ներկայությամբ ուրիշ ձև զգում:

Սևահերը նյարդայնացած շարժումով մազափունջը տանում է ականջի հետև և հոգոց հանում:

-Կարող ա հիմա խելքին մոտ բան չթվա իմ ասածը, բայց...Մեր մեջ ինչ-որ բան ա կատարվում:Երկուսս շատ լավ զգում ենք էդ, ուղղակի չենք բարձրաձայնում:Մեզ մի քանի փաստեր են հետ պահում դրանից:

Հայկը խոսում է հանգիստ տոնով, օրիորդն ուշադրությամբ նայում է նրան և սպասում փաստերի թվարկմանը:Կապուտաչյան ակնթարթային հայացք է նետում նրա վրա և շարունակում:

-Նախ՝ իմ ամենամոտ ընկերը քո հորեղբոր տղան ա:Դու դրանից ես վախենում:Երկրորդը՝ մենք ծանոթ ենք ընդամենը երեքից չորս օր, բայց հասցրել ենք էդ ընթացքում երկու անգամ համբուրվել:Երրորդ՝ դու շատ հպարտ ես՝ ինչ-որ բան խոստովանելու ու ընդունելու համար:

Վերջին նախադասությունն արտաբերելիս տղան թոթվում է ուսերը և ակնկալում Գայանեից գոնե մեկ բառ:

-Էս ամենն ուղղակի անմտություն ա:

Մեկ բառի փոխարեն հնչում է հինգ բառ, որոնք չեն արդարացնում Հայկի հույսերը:

-Արի՛ հասնենք տուն, նոր կխոսենք:Հարմար չի հա՛մ քո համառությունը տանել, հա՛մ մեքենա վարել:

-Դու քեզ դրսևորում ես էնպես, իբր մենք հարաբերությունների մեջ ենք:Բայց չկա էդպիսի բան, Հա՛յկ:

-Ոչինչ, կլինի:

Նա խոսում է բավականին հաստատակամ և կտրուկ ձևով:

-Ես քեզ չեմ սիրում:

-Ես էլ քեզ չեմ սիրում:

-Ուրեմն խի՞ ես հիմար առաջարկներ անում:

-Որովհետև էդ չի նշանակում, որ որոշ ժամանակ անց չենք սիրելու:

Այսքա՜ն հանգստություն և ինքնավստահություն կապուտաչյա երիտասարդի մեջ...Գայանեն այլևս ոչինչ չի խոսում, շրջվում է դեպի ապակին և փորձում կենտրոնանալ ճանապարհի վրա:Հայկը նայում է սևահերին, այնուհետև ձեռքերից մեկն իջեցնում կաշվե ղեկից և բռնում աղջկա ձեռքը:Նրա մարմնով վայրկենական դող է անցնում, քաշում է իր ձեռքը, բայց երիտասարդը բաց չի թողնում:Վերջապես սևահերը հանձնվում է և ծանր հոգոց հանելով՝ փակում աչքերը:Տղայի երեսին ինքնագոհ ժպիտ է հայտնվում:Ճանապարհի մնացած մասը երիտասարդներն անցկացնում են լռության մեջ:

***

-Ժայն, ախր շատ լավ կանցնի ժամանակն էստեղ:Մի՛ գնա, խնդրում եմ:

Վիլյան բռնում է քրոջ ձեռքերը:

-Վի՛լ, պապան արդեն ուղարկել ա վարորդին, ես տուն եմ ուզում գնալ:

Արսենը ծալում է ձեռքերը կրծքավանդակի առաջ և պտտեցնում աչքերը:Արմինեն հայացքը հառում է ընկերուհու վրա և հարցնում.

-Բայց դեռ ամեն ինչ առջևում ա:Խի՞ ես էդպիսի շտապ որոշում կայացրել:

Խոսակցությանը խառնվում է Նարեկը՝ թոթվելով հաղթանդամ ուսերը.

-Խի՞ եք ստիպում էս աղջկան մնալ:Ինքը մեզ լավ չի ճանաչում, մենք՝ իրան:

Վիլյան բարկացած հայացքով նայում է ընկերոջը:Ժաննան արհամարհում է հարցերը և մեկնաբանությունները:

-Վիլյա՛ ու Արմինե՛, ես չեմ պատրաստվում մնալ նույն տան մեջ էն մարդկանց հետ, ովքեր տանել չեն կարողանում ինձ էնպես, ինչպես ես՝ իրանց:Ես ընդհանրապես չեմ նեղվում էդ փաստից:

Աղջիկը ձեռքերը հեռացնում է քրոջ ափերից և վերցնում պայուսակը:Արսենը սարկազմով հնչեցնում է.

-Եթե նեղացնեինք, կնեղվեիր:

Օրիորրը պտտեցնում է սև աչքերը, քայլում դեպի դուռը:

-Ձեզ խելոք կպահեք, տղաների հետ շատ ժամանակ չանցկացնեք:

Խրատներ է տալիս և բաց անում դուռը:Վիլյան և Արմինեն միաժամանակ հոգոց են հանում:Նրանք գրկում են Ժաննային, ով մի քանի վայրկյան հետո արդեն տանը չի լինում:Դռան փակվելուն պես տղաները գոռում են.

-Ջա՜ն:

Աղջիկները վախենում են պատահական ձայնից և բարկանում:

-Ծիծաղելու չի, Նարե՛կ:Ձեր պատճառով Ժաննան գնաց:

-Հիմա լավ չի՞, որ ես ու դու թաքնվելու կարիք չենք ունենա մի քանի օր:

Նարեկը շոյում է աղջկա այտը, ով ձեռքերը ծալում է իր որովայնի առաջ և նեղացած երեսի արտահայտություն ընդունում:Արմինեն նայում է նրանց, ուղևորվում դեպի խոհանոց:

-Ես քո հետ չեմ խոսում:

-Լավ, Վի՛լ:

-Ես դեռ չեմ գնացել:

Շիկահերը կանգնում է նրանց մեջտեղում և հիշեցնում իր գոյության մասին:

-Ուրեմն մի կողմ քաշվի:

Սևահեր երիտասարդը հրում է նրան, ինչից Վիլյան թեթևակի ծիծաղում է:

-Ա՛յ, թե Եվայի ցեղն ինչ կռիվներ ա գցում լավ ընկերների մեջ:

Արսենը դժգոհում է և նայում Վիլյային:Վերջինս չի հասցնում պատասխան տալ, քանի որ բացվում է դուռը, ներս են մտնում «հարաբերությունների մեջ չգտնվող», բայց արդեն «երկու անգամ համբուրված» սևահերը և կապուտաչյան երիտասարդը:Գայանեն հարցնում է.

-Կօգնե՞ք:

-Վերջապես:

Արսենը և Նարեկը դուրս են գալիս տանից և գնում դեպի Audi Q5-ը:

-Մեր գալուց մեկ ուրիշ մեքենա շարժվեց դարպասների մոտից, ինչ-որ մեկն էկել ա՞:

-Չէ, Ժաննան գնաց մի քանի րոպե առաջ:

Սևահերն ավելի հետաքրքրված դեմքի արտահայտություն է ստանում:

-Խի՞:

-Իրան լավ չէր զգում էստեղ:

Միասին քայլում են դեպի խոհանոց:Դնելով տոպրակները կահույքին՝ սկսում են դատարկել:Ներս են մտնում նաև մյուս երկուսը:Շիկահերը, ձայնը դարձնելով կանացի և բարձրացնելով քաղցրեղենով լի տոպրակները, դիմում է օրիորդներին.

-Աղջիկնե՞ր:Էսօր սերիալ ե՞նք նայելու:

-Մայայի պակասից գժվել ա:

Ծիծաղում են բոլորը, իսկ Հայկի մեկնաբանությունն աննկատ չի մնում Արմինեի կողմից, ով կախում է հայացքը:Արսենը տեսնում է դա և լրջանում:

***

Լսվում է դռան թակոցը:

-Ես կբացեմ, Է՛լ։

Բղավում է Սառան իր ձայնային բավականին հաջող տվյալներով և քայլում դեպի դուռը:Կծելով հյութալի խնձորը՝ բաց է անում այն և տեսնում տղամարդուն:Սկսում է խեղդվել խնձորից և զարմանքից:

-Կարե՞ն:

-Կթողնե՞ս՝ ներս անցնեմ:

Սառան հանգստանում է և ճանապարհ բացում քրոջ նախկին ամուսնու համար:

-Որտե՞ղ ա Ելենան:

-Ելենան վերևում քնած ա:Չեմ կարծում, որ լավ միտք կլինի արթնացնելը:

Եվ այդ պահին աստիճաններով իջնում է կինը, ով ընդհանրապես քնաթաթախ տեսք չունի:Կարենը խիստ հայացք է նետում Սառայի վրա, ով պտտեցնում է աչքերը:Ելենան կանգ է առնում և զարմացած բացականչում.

-Կարե՞ն:

-Կարող ե՞նք խոսել:

Ելենան հարցական հայացք է նետում քրոջ վրա, ով գլխով բացասական շարժում է անում, ապա նայում տղամարդուն:

-Իհարկե:

***

Եռահարկ տանն իրական քաոս է տիրում:Արմինեն դուրս է գալիս բակ և մոտենալով փայտե, երկար սեղանին՝ փռում մարմնագույն սփռոցը դրա վրա:

-Արմի՛ն, ի՞նչ ես անում:Կեղտոտվելու ա էս սիրուն սփռոցը, ափսոս ա տղաների ձեռքը:

Վիլյան վերացնում է կտորը։
Հայկը բացում է գարեջրերի խցանները և նետում դրանք աղբամանը՝ չնկատելով, որ դրանք բոլորը գլորվում են խոհանոցի հատակին:Նարեկն անցնում է նրա կողքով ափսեներով լի ձեռքերով և կանգ առնում:

-Եթե ես ընկնեմ սրանց պատճառով:

Հայացքով ցույց է տալիս խցաններին, իսկ կապուտաչյան թեթևակի ծիծաղում է:
Սևահերը հանում է հավի միսը ծորակի տակից և դնում փայտի վրա՝ սկսելով հարվածել դրան փայտե մուրճով:Նրա կողքին կանգնած է շիկահերը, ով վախով նետում է կարմիր և ողջ խեցգետինները եռացող ջրի մեջ:

-Ես չգիտեի, որ դու էդ կարգի հավասպան ես:

-Ուղղակի սրա փոխարեն պատկերացնում եմ քեզ:

Պատասխանում է սևահերը և ավելի մեծ ուժգնությամբ հարվածում մսին, ինչից շիկահերի աչքերը մի քանի անգամ խոշորանում են վախից:Գայանեն չի կարողանում զսպել ծիծաղը:

Continue Reading

You'll Also Like

341K 28K 76
ခပ်တည်"နေတတ်တဲ့ ဂိုဏ်းခေါင်းဆောင် Luó Yù(လောယွီ)နဲ့ လျှို့ဝှက်ဆန်းကြယ်တဲ့ အယောင်ဆောင် ကောလိပ်ကျောင်းသား Ruǎn Zhēng(ရွမ်ကျန်း)... Author(s)...
143K 14.4K 27
Zhang Chenfi(ကျန်းချန်ဖေး)ဟာ Car Accidentကြောင့် ဦးနှောက်ကိုထိသွားပြီး သူ့ကိုယ်သူ Novelထဲက ဇာတ်ကောင်လို့ ထင်သွားပါတော့တယ် Jiao Qi(ကျောင်းချီ)ကလဲ...
212K 31.6K 71
Title : Po Yun (破云) Author : Huai Shang (淮上) Chapter:155 chapters + 6 Extras Genre:Action,Crime,Adult,Mystery,Drama,BL,bittersweet Content warning :...
15K 2K 33
Original author: Chen Ci Lan Tiao, Lazy Cliché, 陈词懒调 Source: https://allnovelfull.com/ Status in COO : 507 chapters